• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական09:54, 25 Նոյեմբեր 2013

Deutsche Welle. Թուրքիայի և Հայաստանի միջև առևտուրը շարունակում է աճել

Deutsche Welle. Թուրքիայի և Հայաստանի միջև առևտուրը շարունակում է աճել

Վերջին շրջանում Հայաստանի և Թուրքիայի միջև  հարաբերությունների կարգավորման հարցը կրկին օրակարգում է:
Գերմանական «
Դոյչե վելլե» լրատվական  գործակալության  թուրքական ծառայությունը ուշադրություն է հրավիրում առևտրական հարաբերությունների կարգավորման նախանշանների վրա՝ նշելով, որ  Հայաստանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հատուկ հրավեր է հղել մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցության» անդամ երկրների արտգործնախարարների  հերթական ժողովին, որն այս անգամ անցկացվելու է Երևանում:

Ըստ աղբյուրի՝  Հայաստանից ստացված հրավերը  երկու երկրների հարաբերությունները և հատկապես տնտեսական հարաբերությունները զարգացնելու  ուղղությամբ  հզոր ազդակ է:
«Թուրքիա- Հայաստան սահմանը փակ է և չնայած կան որոշակի արգելքներ, այնուամենայնիվ, երկու երկրների միջև առևտուրը շարունակում է սովորականի պես աճ արձանագրել»,-
գրում է թերթը:
Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ 2012 թվականին Թուր
քիայից Հայաստան կատարված արտահանումը նախորդ տարվա համեմատ աճ է գրանցել: 2011 թվականին Թուրքիայից Հայաստան կատարվել է  218 միլիոն դոլարի արտահանում, այնինչ 2012 թվականին այդ թիվը կազմել է 241 միլիոն դոլար:

2011 թվականին ընդամենը 2 ամիս է արտահանում կատարվել, 2012-ին՝ 4 ամիս  իրար հետևից: 2013-ը այս տեսանկյունից ավելի կայուն է: 2013-ի առաջին 4 ամիսների ընթացքում արտահանումները  կատարվել են  միմյանց բավականին մոտ ժամանակային կտրվածքով:

Թերթը, հաշվի առնելով վերոնշյալ վիճակագրական տվյալները, կարծում է, որ այդ
տվյալները, չնայած սահամանփակումներին,  երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նշաներ են:

«Թուրք-հայկական գործարարության զարգացման խորհրդի» համանախագահ Քաան Սոյաքի կարծիքով 2015 թվականը ազդեցություն չի ունենա այս ծավալի վրա, որը հիմնականում ձևավորվում է փոքր և միջին առևտրականների և արդյունաբերողների միջոցով:

Ըստ Սոյաքի՝ 2012 թվականին Թուրքիայի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների ծավաալները ոչ պաշտոնական տվյալներով եղել են շուրջ 300 մլն դոլար: Մեծ նշանակություն է  տրվում երկու երկրների միջև մեծածավալ ապրանքների և արդյուանաբերական արտադրանքների, ինչպես նաև այսպես կոչված ճամպրուկային առևտրին: Վերջինի ամենակարևոր վայրերից է համարվում Ստամբուլի Լալելի շրջանը, որտեղ հայ առևտրականները մշտական հաճախորդներ են: Ըստ ենթադրությունների՝ Հայաստանից եկող հաճախորդների մեծ մասը ճանապարհորդության սկզբում ամենաքիչը 10000 դոլարի ծախս է անում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
14:23, 10 սեպ
Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
17:07, 09 սեպ
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
12:42, 09 սեպ
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}