Մշակութային15:33, 21 Նոյեմբեր 2013
Թուրքիայում Սայաթ Նովայի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի

Թուրքիայում գործունեություն ծավալող «Tursu.tv» կայքը նոր նախագիծ է սկսում, որի շրջանակներում
նկարահանվելիք վավերագրական ֆիլմը պատմելու է տարածաշրջանում հայտնի հայկական երաժշտական
գործիքի՝ քամանչայի և այդ գործիքը այս տարածաշրջանում տարածած մեծ երգահան, աշուղ Սայաթ
Նովայի մասին :
Նկարահանումները կատարվելու
են Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Թուրքիայում և Հայաստանում:
Թուրքական «Դեմոկրատ
հաբեր»-ի հաղորդմամբ՝ 5 երկրների մասնագետների ու արվեստագետների մասնակցությամբ նկարահանվող
վավերագրական ֆիլմը նախատեսում է ավարտել 2014 թվականի մարտին:
Թերթը հիշեցնում է
նաև, 2012-ին Թուրքիայի մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ Սայաթ Նովայի
300 ամյակին նվիրված գրքի հրատարակման մտադրության մասին՝ ավելացնելով, որ 1 տարի է
արդեն անցել, սակայն այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվել:
Ֆիլիմի նկարահանումների
նախաձեռնեղ խմբի անդամներն են՝ պրոդյուսեր՝ Արիս Նալջը, ռեժիսոր՝ Էրհան Արըք, օպերատոր՝
Արամ Դիլդար, խորհրդատուներ՝ Պողոս Եղիազար և Բագրատ Էսթուքյան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |