Տարածաշրջան11:59, 21 Նոյեմբեր 2013
Դավութօղլու. «Թուրքիան խնդիր ունի 3 հարևանների հետ` Հայաստանի, Սիրիայի և Կիպրոսի»

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) բյուջետային և պլանավորման
հանձնաժողովում արտգործնախարարության 2014-ի բյուջեի նախագիծն է քննարկվել: Նախարարության
աշխատանքների մասին զեկուցումով հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ
Դավութօղլուն:
«Թուրքիան իր հարևանների հետ հարաբերությունները վերջին 10 տարվա ընթացքում պարադիգմատիկ (հարացուցային) փոփոխության են ենթարկվել: Նրանք, ովքեր նախկինում քննադատում էին հարևան երկրների հետ «զրո խնդիր» սկզբունքը, այժմ, տեր կանգնելով դրան, սկսել են մեզ քննադատել: Դա նշանակում է, որ այդ սկզբունքն առողջ հիմքերի վրա է դրված» հանձնաժողովականներին իր տեսակետն է հայտնել Դավութօղլուն:
Ըստ թուրքական «Նեթգազեթեսի» լրատվական կայքի` արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան խնդիրներ ունի հարևան պետություններից միայն 3-ի հետ` Սիրիայի, Կիպրոսի և Հայաստանի: Մասնավորապես Հայաստանի մասով Դավութօղլուն ասել է, որ առաջիկայում շարունակելու են իրենց աշխատանքները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, արձանագրությունների շրջանակներում զուգահեռաբար քայլեր կատարելու, հայ-թուրքական հարաբերություններն ամբողջ աշխարհում փոխըմբռնման մակարդակի հասցնելու, ինչպես նաև համատեղ պատմական հանձնաժողով հիմնելու ուղղությամբ:
Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարարության 2014-ի բյուջեն նախատեսվում է լինել 1 մլրդ 868 մլն 612 հզ թուրքական լիրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |