Հասարակական11:54, 21 Նոյեմբեր 2013
Ahaber. «Աթաթուրքը զոհվել է 1911-ին, հետո մի հրեա գործարար է հանրությանը ներկայացվել` որպես Աթաթուրք»

Թուրքիայի
Հանրապետության հիմնադիր առաջնորդ Քեմալ Աթաթուրքի վերաբերյալ նոր ուշագրավ
տեղեկություններ են ի հայտ եկել: Շրջանառվող լուրերի համաձայն` իրական Քեմալ
Աթաթուքը 1911 թվականին զոհվել է Տրաբլուսգարփում, իսկ նրա փոխարեն որպես
Աթաթուրք հանրությանը ներկայացվել է մի հրեա գործարար: Այս տեղեկությունը մեծ
արձագանք է գտել Թուրքիայի բլոգոլորտում: Այդ թեմայով կարծիք հայտնողներն
ուշադրություն են հրավիրում Քեմալ Աթաթուրքի լուսանկարների վրա: Ըստ նրանց՝
Տրիպոլիում և դրանից հետո արված լուսանկարների միջև նկատելի տարբերություններ
կան:
Թուրքական «Ահաբեր» լրատվական կայքն անդրադարձել է Աթաթուքի մասին շրջանառվող լուրերին՝ նշելով որ, այդպիսի հրապարակմամբ հանդես է եկել թուրքական «Էքստրա վերսիոն» պարբերականը: Պարբերականի հրապարակումներից մեկի համաձայն` «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք անունով մարդ լույս աշխարհ չի եկել: Լուսանկարներում որպես Աթաթուրք ներկայացված անձը հրեա գործարար Յոսի Քոհենն է: Իսկական Մուստաֆա Քեմալը զոհվել է 1911 թվականին»:
Նույն
աղբյուրում անդրադարձ է կատարվել նաև Յոսի Քոհենի կյանքին, ով հետագայում ներկայացել է որպես Մուստաֆա Քեմալ: Յոսին
ծնվել է 1871 թվականին Գերմանիայի Մյունխեն քաղաքում բնակվող հրեական ընտանիքում:
17 տարեկան հասակում Քոհենը տեղփոխվել է
Անգլիա: Պաբերականը նաև համեմատություններ է անցկացնում իրական Քեմալ Աթաթուրքի և
Յոսի Քոհենի միջև:
Նշվում է, որ իրական Աթաթուրքի հասակ 174սմ է, իսկ Քոհենինը՝ 168սմ: Աթաթուրքը նախընտրել է օգտագործել Միվսաք անվամբ ոգելից խմիչք, իսկ Քոհենը՝ ռաքի: Իրական Աթաթուրքը ժպտերես չէր, չէր սիրում պարել: Իսկ Քոհենը սիրում էր երկար ժպտալ, խնջույքներին պարել, զվարճանալ: Լուսանկարներում Աթաթուրքի մի փոքր շեղաչքանի է, իսկ Քոհենի մոտ այն ավելի ակներև է՝ հար և նման չինացու մարդաբանական տիպին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |