Տարածաշրջան11:21, 20 Նոյեմբեր 2013
Հույներն արձագանքել են Սբ. Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու մասին թուրքերի հայտարարություններին

Հունաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Կոստանտինոս Կուտրասը
Ստամբուլի Սբ. Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու պահանջները անվանել է
հնացած:
«Բյուզանդիայի քրիստոնեական սրբավայրերը համաշխարհային մշակույթի և կրոնական ժառանգության անբաժանելի մասն են կազմում և այդ սրբավայրերը պետք է պահպանել` անհրաժեշտ հարգանք ցուցաբերելով»,- ընդգծել է հույն պաշտոնյան:
Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» շաբաթաթերթը հայտնում է, որ, ըստ Կուտրասի, թուրք պաշտոնյաների՝ տաճարը մզկիթի վերածելու մասին անընդհատ կրկնվող հայտարարությունները վիրավորում է միլիոնավոր քրիստոնյաների կրոնական զգացմունքները:
«Սա ժամանակաշրջանին անհամապատասխան և անհասկանալի արարք է մի այնպիսի պետություն (Թուրքիա,- խմբ.) համար, որը հայտարարում է Եվրոպայի Միությանն (ԵՄ) անդամակցելու ցանկության մասին: Իսկ ինչպես գիտենք, ԵՄ-ում ամենահիմնարար սկզբունքներից մեկն էլ դավանանքի ազատության նկատմամբ հարգանքն է»,- հայտարարել է Կուտրասը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |