• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 05:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:48, 19 Նոյեմբեր 2013

Մուշում պատմություն է ոչնչացվում

Մուշում պատմություն է ոչնչացվում

Օրերս Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ «Հայ ճարտարապետերի ու ինժիներների համերաշխության միության» անդամ ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուն ֆոտոշարքով ներկայացրել է Մուշի հայկական պատմական շինությունների այսօրվա վիճակը:

Միլդանօղլուն, ով արվեստի պատմության մասնագետներից, ճարտարապետներից ու ինժիներներից բաղկացած խմբի կազմում մեկնել էր Մուշ հայկական եկեղեցիների ու տաճարների վիճակին տեղում ծանոթանալու համար, իր ելույթում նշել է, որ այնտեղ ականատես են եղել բազմաթիվ գյուղական տների ու   հասարակական նշանակության շենքերի, որոնց պատերի շինարարության մեջ օգտագործված են խաչի նշաններով կամ հայերեն գրություններով քարեր:

Մուշի հայկական պատմական մշակութային կոթողների վիճակի մասին պատմող Միլդանօղլուն մասնավորապես նշել է. «Մուշի Քըրքոյում գտնվող երկու՝ Սուրբ Սարգիս և Սուրբ Հակոբ եկեղեցիներից կանգուն է մնացել միայն մեկը՝ չորս պատերով և ծածկով, որն էլ օգտագործվում է, որպես ախոռ ու պահեստ: Իսկ Մշո Սբ. Առաքելոց վանքի ավերակները կարծես՝ այն ժամանակների քարե խորհրդանիշը լինեն: Իսկ ժողովրդի մեջ որպես Կարմիր եկեղեցի հայտնի Սուրբ Աստվածածնի վանքից միայն մի պատից ու զանգակատնից բացի ոչինչ չի մնացել: Մուշում մեր այցելած մյուս եկեղեցիների թվում է եղել Չենգիլի գյուղի Սբ. Կարապետ վանքն էր: Ժամանկի հայկական պատմական կենտրոն Սբ. Կարապետը եկեղեցին կործանվել է 1915-ից հետո: Իր ժամանակի վեհաշուք եկեղեցուց այսօր մեկ-երկու պատ է պահպանվել:  Քանդակագործության արվեստի նմանը չունեցող օրինակներ հանդիսացող այդ քարերն օգտագործվել են բազմաթիվ շենքերի և նույնիսկ մզկիթի շինարարության մեջ»:

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ ԵՎՍ ՋՆՋԵԼ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԵՍԻՑ

Թուրքական «Դեմոկրատ հաբեր»-ի հաղորդմամբ՝ հայ ճարտարապետը խոսել է նաև Մուշի Քալեալթը հայկական թաղամասի պատմական հայկական տների ոչնչացման մասին, որն իրականանում է Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեյի  կողմից հաստատած քաղաքաշինական ծրագրի շրջանակներում: Միլդանօղլուն, նշելով, որ  քաղաքապետի բացակայության պատճառով չեն կարողացել վերջինիս հետ հանդիպել, ասել է. «Ավերված հայկական թաղամասում, որևէ ուսումնասիրություն կատարելու հնարավորություն չունեցանք, քանզի պատմական տարածքում քարը քարի վրա չէր թողնվել: Ամբողջովին «մաքրազարդման» արդյունքում հիմնահատակ ավերվել է ևս մի հայկական թաղամաս  : 2013 թվականին Մուշի հայկական Քալեալթը թաղամասը ջնջվեց պատմության երեսից: Ոչնչացվեցին հայկական մշակութային և ազգագրական արժեքները: Այդ ավերմանը նույնիսկ չխանգարեցին մամուլի ու հեռուստատեսության արձագանքները»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի անտառների  շուրջ 12,5 միլիոն հեկտարը հրդեհավտանգ է
16:52, 29 հուլ
Թուրքիայի անտառների շուրջ 12,5 միլիոն հեկտարը հրդեհավտանգ է

Մասնագետների գնահատմամբ՝ 2025 թվականին արդեն այրվել է 40-50 հազար հեկտար տարածք։

Թուրքիայում անտառային հրդեհներ են. տարհանվել է 3515 մարդ
21:27, 28 հուլ
Թուրքիայում անտառային հրդեհներ են. տարհանվել է 3515 մարդ

Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
22:02, 25 հուլ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ալիևի դուստրերը Թուրքիայում հայտնի հյուրանոցի բաժնետեր են դարձել
Ալիևի դուստրերը Թուրքիայում հայտնի հյուրանոցի բաժնետեր են դարձել

Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Կայացել է Էրդողան-Մակրոն հեռախոսազրույց
Կայացել է Էրդողան-Մակրոն հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։

Թուրքիայում անտառային հրդեհներ են. տարհանվել է 3515 մարդ
Թուրքիայում անտառային հրդեհներ են. տարհանվել է 3515 մարդ

Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}