Հասարակական08:43, 18 Նոյեմբեր 2013
Նևզաթ Օնարան. Թուրքիայի օլիգարխների կապիտալի հիմքը հայերից ու հույներից խլված ունեցվածքն է

Թուրքիայում հրապարակվել է լրագրող Նևզաթ Օնարանի՝ Օսմանյան և հանրապետական Թուրքիայում հայկական և հունական ունեցվածքը թուրքականացման մասին պատմող երկհարտորյակը:
Առաջին հատորում տեղ են գտել հեղինակի ուսումնասիրությունները, որոնք վերաբերում են Օսմանյան կայսրության մայրամուտին (1914-1919) հայերի և հույների ունեցվածքի պետականացմանը:
Երկրորդ հատորում ուսումնասիրության առարկան քննության է առնվում 1920-1930-ական թվականների կտրվածքով, որն ընդգրկում է նաև հանրապետակն Թուրքիայի հիմնադրման տարիները (Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 1923 թ.-խմբ.):
Օնարանը գրքում ներկայացնում է, որ Օսմանյան կայսրության վերջին և հանրապետության առաջին տարիներին մուսուլման թուրքերի կապիտալը ձևավորվել է պետության օգնությամբ:
Գրքը գրելիս հեղինակն ուսումնասիրել է Թուրքիայի կառավարության օսմանյան և հանրապետական, ինչպես նաև հայկական «Ակոս» շաբաթաթերթի արխիվները՝ ծանոթանալով տնտեսական քաղաքականության պաշտոնական աղբյուր հանդիսացող օրենքներին և որոշումներին և դրանց վերաբերյալ մեջլիսում տեղի ունեցած քննարկումների փաստաթղթերին:
Ընթերցողին, որպես ուղղակի փաստեր ներկայացվում են ինչպես Օսմանյան մեջլիսում, այնպես էլ հանրապետական խորհրդարանում քննարկումների մասին փաստաթղթեր:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը առանձնացրել է Օնարանի երկհատոր ուսումնասիրության առարկա դարձած մի շարք խնդիրներ, որոնք ներկայացվում են ստորև.
• «1915 թվականից հետո պատերազմի քող տակ աքսորի քաղաքականության հետևանքով «զոհ» դարձավ կայսրության 18,5 միլիոն բնակչությունից 3,5 միլիոնը, այսինքն՝ 20 տոկոսը »:
• Օսմանյան կայսրությունում ոչ մուսուլմանների և ոչ թուրքերի կյանքը վտանգվեց 1915 թվականի մայիսի 27-ի «Տեղահանության մասին» օրենքով, իսկ սեփականությունը՝ 1915 սեպտեմբերի 26-ի «Ունեցվածքի օտարման մասին» օրենքով:
• Ինչպես նախազգուշացրել էր «Իթթիհաթ վե թերաքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության առաջնորդներից Ահմեթ Ռիզան, «Ունեցվածքի օտարման մասին» օրենքով թալանելու էին հայկական ուեցվածքը: Նույն ճակատագրին էր արաժանանլու նաև հունական կապիտալը:
• Պարզվել է, որ չնայած քողարկված քաղաքականությանը, գործել են 42 օտարման և ևս 33 հանձնախմբեր, որոնք զբաղվել են լքված ունեցվածքի հարցերով:
• Օտարման հանձնաժողովի աքսորի գրանցամատյանները, որտեղ գրի են առնված թալանի վերաբերյալ գրառումներ, գտնվում են Արդարադատության նախարարությունում:
• Աղթամար կզին, Չանաքայիի դղյակը, Էրզրումի կոնգրեսի շենքը, Հեյբելիադայում ռազմածովային դպրոցի շենքը, Դիվան հյուրանոցի տարածքը ընդամենի մի քանի օրինակներ են լքված ունեցվածքից:
• Պետության կողմից առգրավված ունեցվածքի բաժանումից, վաճառքից գոյացած գումարը փոխանցվեց պետական բյուջե:
• Հայերի ունեցվածքի մի մասն էլ որպես «արյան գին» տրվել է այն իթիհադականներին, որոնք հայտնի էին որպես Հայոց ցեղասպանության հանցագործներ և սպանվել էին կամ երկրից դուրս, կամ էլ մահապատժի էին ենթարկվել հենց Թուրքիայում:
• 1920-ականների վերջերին բաժանված կամ վաճառված տները, դաշտերը, այգիները, գործարանները կամ հողատարածքները գրանցվեցին նոր տերերի անուններով և համապատասխան սեփականության վկայականներ տրվեցին:
• Եթե հաշվի առնենք, որ 1927 թվականի մարդահամարի տվյալներով ոչ մուսուլմանների քանակը կազմել է 3 տոկոս, ապա այդ թիվը այժմյան 75 միլիոնանոց Թուրքիայում պետք է լիներ 2 միլիոն: Մինչդեռ այսօր 100 հազար ոչ մուսուլմանների մասին է խոսվում, ինչը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի ոչնչացում է տեղի ունեցել:
• Պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, սեփականության վկայական տրամադրող կառույցը և կադաստրը, հիմնադրամների գլխավոր վարչությունը, նահանգային կառույցները, պետական գանձարանը, Ֆինանսների նախարարությունը, «Զիրաաթ» բանկը և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է բացեն իրենց արխիվները:
• 1930-ականներին պետության շնորհիվ երևան եկած մուսուլման-թուրք կապիտալիստները այսօրվա օլիգարխներն են»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |