Տարածաշրջան13:27, 18 Նոյեմբեր 2013
Թուրքիայում եզդիների ակտիվությունն անհանգստություն է հարուցում

Դիարբեքիրում կազմակերպված «Բռնի տեղահանություն և ետ վերադարձ դեպի գյուղ» թեմայով գիտաժողովի հրավիրյալների թվում է եղել նաև Եզդիական միություններ ֆեդերացիայի համանախագահ Ֆելեքնազ Ուջան:
Ուջան իր ելույթում նշել է, որ ինքը մի եզդի ընտանիքի զավակ է, որը 1992-ին ենթարկված ճնշումների հետևանքով մեկնել է Թուրքիայից: Ուջայի խոսքերով տարածաշրջանում բազմաթիվ եզդիական գյուղեր են հրի մատնվել, իսկ այժմ Թուրքիայում մոտ 500 եզդի է ապրում: Ուջան, ում ելույթին անդրադարձել է «Հաբերվաքթիմ» էլեկտրոնային պարբերականը, այսպես է արտահայտվել. «Մուսուլմանները որոնք սկզբում որպես եղբայր էին իրենց ձևացնում, սկզբում տիրացան եզդիների տներին, այնուհետև՝ ունեցվածքին: Թուրքական պետությունն էլ այս ամենի վրա աչք փակեց: 80-ականներին և դրանից առաջ եզդիներին անհավատ ճանաչելով գրոհեցին եզդիաբնակ գյուղերը: Եզդիները քաղաք տեղափոխվելուց հետո էլ վախենում էին խոսել իրենց ազգության մասին: Ամենավերջում նույնիսկ բանը հասավ նրան, որ մուսուլմանները սկսեցին եզդի կանանց փախցնել: Քուրդ եղբայրների ազատագրական շարժումներին աջակցություն ցույց տալու համար պետության կողմից ճնշումների դատապարտվեցինք:1920-20 թթ. այս տարածաշրջանում 10 հզ եզդիներ էին ապրում, իսկ այժմ՝ ընդամենը 500-ը»:
Ուջան շեշտել է, որ ՔԲԿ առաջնորդ Օջալանի սկսած գործընթացի շնորհիվ իրենք կկարողանան հետ վերադառնալ իրենց գյուղերը:
Թերթը քրդական Խաղաղություն
և ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) կողմից վերջին ժամանակներում կազմակերպվող
նմանատիպ գիտաժողովներին եզդիների մասնակցությունը Անատոլիայում (Արևմտյան Հայաստան)
և հատկապես Դիարբեքիրում եզդիական պրոպագանդա է որակել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |