Հասարակական07:04, 18 Նոյեմբեր 2013
Թուրքերը` թրքաֆոբիայի մասին. վիքիպեդիա (ազատ հանրագիտարան)

Հանրագիտարանային սահմանման համաձայն` թրքատյացությունը կամ թրքաֆոբիան թշնամական այն վերաբերմունքն է, որը մասնավորապես ուղղված է թուրքական մշակույթի, Օսմանյան կայսրության, ներկայիս Թուրքիայի Հանրապետության և առհասարակ թյուրքական ժողովուրդների դեմ:
Հանրահայտ «Google» որոնողական համակարգի թուրքական վիքիպեդիայում (ինտերնետային ազատ հանրագիտարան) տեղադրված է թրքատյացության մասին հոդված, որն անդրադառնում է տարբեր երկրներում նկատված թրքաֆոբիայի դրևսորումներին: Նշվում է, որ թուրքերը ռասիստական հարձակումների են ենթարկվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Չինաստանը, Բուլղարիան. Լեհաստանը, Հայաստանը, Շվեդիան, Դանիան, Իրանը և Ռուսաստանը:
Ըստ վերոնշյալ հրապարակման` թուրքերի նկատմամբ բացասական վերաբերմունքը Եվրոպայում սկիզբ է առել դեռևս խաչակրաց արշավանքների ժամանակներից, երբ 1400-ականներին կաթոլիկները Եվրոպայում հակաթուրքական ակտիվ գործողություններ էին ձեռնարկում: Այդ ժամանակ էր, որ եպիսկոպոս Հովհան Ֆաբերը (1478-1541թթ.) թուրքերի մասին հետևյալ կերպ էր արտահայտվել. «Աշխարhում թուրքերի պես անգութ ու վայրենի ցեղ չկա: Նրանք առանց տարիքի և սեռի խտրականության սպանում են թե մեծին, թե փոքրին և թե անգամ մոր արգանդում գտնվող մանկանը:
Միջանկյալ նշենք, որ այդ ժամանակաշրջանում օսմանցի թուրքերը նվաճել էին Բալկանները, հասել Եվրոպայի մատույցներ և պաշարել Վիենան, այդ պատճառով նրանց հանդեպ մեծ վախ ու հակակրանք կար:
Բողոքական եկեղեցու հայրերից մեկը` Ֆիլիպ Մելանչթոնը, թուրքերին անվանում էր «կարմիր հրեաներ»: Որպես ապացույց` նա վկայակոչում էր թուրքերի ու հրեաների բազմաթիվ ընդհանուր ավանդույթները` ընդգծելով արու երեխաների թլպատման փաստը: Իսկ թուրքերի կարմիր լինելը Մելանչթոնը բացատրում էր նրանց արյունարբու լինելու հանգամանքով:
Եվրոպական երկրներում թուրքերի բացասական կերպարի ձևավորումը պայմանավորված է եղել նաև գայլ-թուրքի մասին առասպելական պատմություններով: Այդ ավանդազրույցներում թուրքերը պատկերվել են մարդակեր կիսամարդ և կիսագայլ կերպարանքով:
19-րդ դարավերջին Ուիլյամ Գլադսթոնն իր բուլղարական պատերազմի մասին գրքույկում (Bulgarian Horrors and the Question of the East) գրում է, որ աշխարհում ոչ մի կառավարություն այնքան մեղք չի գործել և մեղքերի մեջ թաղված չէ, որքան օսմանյան կառավարությունը:
Աշխարհի բազմաթիվ լեզուներում կան թուրքերի վերաբերյալ ասացվածքներ, որոնք հիմնականում բացասական երանգավորում ունեն: Թե եվրոպական և թե արևելյան ժողովուրդների բառուբանում պահպանվել են թուրքերին բացասական կողմից բնութագրող բազմաթիվ արտահայտություններ:
Ստորև ներկայացված է դրանցից մի քանիսը.
• Ֆրանսերենում «լրիվ թուրք է» արտահայտությունը կիրառվում է կոպիտ, անտաշ և անխիղճ մարդկուն բնութագրելու համար:
• Ռուսերենում թուրք-թաթար երանգավորմամբ կա հետևյալ խոսքը «Անկոչ հյուրը, թաթարից էլ վատ է»:
• Կիպրոսում լայնորեն հայտնի է «ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը:
• Նորվեգերենում կա «թուրքի պես կատաղած է» արտահայտությունը, որը վայրենի ու փրփրած մարդուն են ասում:
• Իսպանացիները դիմացինին վիրավորելու համար հաճախ ասում են «թուրք»:
• Պարսկերենում կա «էշ թուրք» արտահայտությունը:
• Իտալացիների շրջանում հաճախ է հանդիպում «Թուրքի պես վրայիցդ վատ հոտ է գալիս» արտահայտությունը:
• Հույները, մեկին վատ կողմով նկարագրելիս, ասում են «Ջղայնությունից թուրք է դարձել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |