Տարածաշրջան09:34, 16 Նոյեմբեր 2013
PressTurk. «Դիարբեքիրի փողոցները վերածվել են Հայաստանի»

Թուրքիայի կառավարության կազմած «ժողովրդավարացման բարեփոխումների փաթեթ»-ը որոշ
տեղանունների անվանափոխության հնարավորություն է տալիս: Հանվել է նախկինում եղած օրենսդրական
արգելքը և այսւոհետև գյուղերը կարող են վերականգնել մինչև 1980-ականներն
օգտագործված իրենց պատմական անվանումները:
Ըստ թուրքական «ՊրեսսԹուրք» լրատվական կայքի` Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում բազմաթիվ թաղամասերի, փողոցների և գյուղերի թուրքական անվանումներն արդեն փոխարինվել են հներով կամ ստացել նորերը: Իսկ նահանգների կամ գավառների անունները փոփոխության ենթարկելու համար անհրաժեշտ է խորհրդարանի հավանությունը:
«Դրա համար էլ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պատգամավորները մեկը մյուսի հետևից նահանգների անվանափոխության մասին օրինագծեր են ներկայացնում խորհրդարանի հաստատմանը»,- տեղեկացնում է նշյալ լրատվամիջոցը` օրինակ բերելով Դիարբեքիրից առաջադրված պատգամավոր Նուրսել Այդողանի ներկայացրած նախագիծն այդ նահանգի և կից շրջանների նախկին քրդական անվանումները վերականգնելու մասին:
Մասնավորապես առաջարկվում է Դիարբեքիրն անվանել «Ամեդ», իսկ Սուր քաղաքը` «Տիգրան Ամեդ»: Ավելի վաղ «ԽԺԿ»-ական պատգամավորներն օրինագիծ էին ներկայացրել խորհրդարան Վանը Ուան (Wan), Էրզրումը Էրզերոմ, Աղրըն Ագիրի անվանափոխելու մասին:
Վերոնշյալ թուրքական կայքը դժգոհություն է հայտնում, որ Դիարբեքիրի նահանգում շատ փողոցներ հայ գրողների կամ կեղեցիների անուններով են անվանակոչվում: «Դիարբեքիրի փողոցները վերածվել են Հայաստանի»,- գրում է «Պրեսս Թուրք»-ը` ընդգծելով, որ դա անում են այն տեղական ինքնակառավարման մարմինները, որտեղ իշխող են քրդական վերոնշյալ կուսակցության անդամները:
Որպես օրինակ նշվում է Սուր քաղաքի Շեֆթալի փողոցը, որը վերանվանվել է տեղի քաղդեական եկեղեցու անունով` Մար Պետյուն, իսկ Դիրեքչի փողոցը, ի պատիվ հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի, կոչվել է նրա անունով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |