Տարածաշրջան11:03, 14 Նոյեմբեր 2013
Թուրքիան «PATRIOT» ՀՕՊ համակարգերի տեղակայման ժամկետը երկարացնելու հարցով դիմել է ՆԱՏՕ-ին

Թուրքական իշխանությունները դիմել են հյուսիսատլանտյան դաշինիքի (ՆԱՏO)
ղեկավարությանը` խնդրելով մեկ տարով երկարացնել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «PATRIOT»
զենիթահրթիռային համակարգերի տեղակայման ժամկետը :
Թուրքական «Վաթան» թերթը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարարության կողմից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին հղված նամակում որպես ժամկետի երկարացման փաստարկ նշվում է Սիրիայում շարունակվող պատերազմը և իրական վտանգը:
Ըստ նախատեսվածի` անցած տարի Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Հոլանդիայի կողմից Թուրքիա ուղարկված 6 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիայի տարածքում պետք է մնային մինչև 2014 թվականի հունվար ամիսը: Ժամկետը երկարացնելու մասին Թուրքիայի դիմումն արդեն արդեն քննության է առնվել ՆԱՏՕ-ի շաբաթական հերթական նիստի ժամանակ: Սպասվում է, որ Թուրքիայի դիմումի պատասխանը կտրվի դեկտեմբերի 2-ին կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |