Տնտեսական08:51, 14 Նոյեմբեր 2013
Թուրքիայի հարուստ շրջանները նմանեցվում են Պորտուգալիայի, աղքատ շրջանները` Հայաստանի հետ

«Թուրքական նախաձեռնություն և գործարար աշխարհի կոնֆեդերացիա» կազմակերպությունը (TÜRKONFED) հետազոտություն է կատարել` պարզելու Թուրքիայի ապրող մարդկանց կենսամակարդակը: Ստացված արդյունքներից պարզվել է, որ Թուրքիայի արևմտյան հատվածն ունի Պորտուգալիայի չափանիշներին համապատասխան կենսաձև ու կենսամակարդակ, իսկ արևելյան հատվածը` Հայաստանի չափանիշներին համապատասխան:
«TÜRKONFED»-ի ղեկավար Սուլեյամն Օնաչթան ներկայացնելով իրենց պատրաստած զեկույցը, նշել է. «Այսօր հարուստ Թուրքիայի քաղաքացիներն ապրում են այնպես, ինչպես մարդիկ ապրում են Պորտուգալիայում, իսկ չքավոր Թուրքիայի քաղաքացիներն ապրում են այնպես, ինչպես մարդիկ ապրում են Հայաստանում առկա կենսապայմաններում»:
Զեկույցի համաձայն`2025 թվականին Թուրքիայի հարուստ հատվածը կապրի Իտալիայի այսօրվա կենսամակարդակով, իսկ աղքատ հատվածը` Չինաստանի պես: Նշվում է, որ Թուրքիայում բնակչության կյանքի բարելավման համար այսպես ասած` ևս 3 Ստամբուլի կարիք կա երկրի հյուսիսում, հարավում և արևելքում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

14:23, 10 սեպ
Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

17:07, 09 սեպ
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

12:42, 09 սեպ
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |