Տարածաշրջան07:27, 13 Նոյեմբեր 2013
Դավութօղլու. «Պետք է հաղթահարել մեր նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը»

Իրաք կատարած այցից
վերադառնալուց հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար ԱհմեթԴավութօղլուն թուրքական «Էն Թի Վի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական
հարաբերություններին:
Դավութօղլուն նշել է, որ ընտրվելուց
հետո Թուրքիա այցելած Իլհամ Ալիևի հետ
քննարկել են Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող
զարգացումները: Դավութօղլուն հայտնել է, որ իրենք ջանքեր են գործադրում հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք, ըստ թուրք նախարարի, կազմված
են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից և հայկական սփյուռքի
մասնակցությամբ հարաբերություններից: Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Պետք է հաղթահարել մեր նկատմամբ ունեցած Հայաստանի
անվստահությունը, սակայն նոր ժամանակաշրջան սկսելու համար չենք կարող հաշվի չառնել
նաև Ադրբեջանի արդար պահանջները»:
Դավութօղլուն
ավելացրել է նաև, որ Հայաստանում և Ադրբեջանում կայացած ընտրություններում հաղթած
ուժեղ թեկնածուների ներկայությունն արդեն Կովկասում խաղաղություն հաստատելու համար
անհրաժեշտ նախապայմաններ է ստեղծում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |