Տարածաշրջան12:49, 12 Նոյեմբեր 2013
ՄԻԵԴ-ը պատավորեցնում է Թուրքիայի վճարել 2 մլն 305 հազար եվրո փոխհատուցում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը
(ՄԻԵԴ),
այսօր բավարարել է Թուրքիայի դեմ հայցը:
Ըստ թուրքական «Ռադիկալ» պարբերականի 38 հայցվորներ պահանջել են փոխհատուցում Թուրքիայից` 1994 թվականի մարտի 26-ին տեղի ունեցած դեպքի համար: Այդ օրը թուրքական զինուժին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են երկրի հարավ-արևելքում գտնվող Քուշքոնար և Քոչաղըլը գյուղերը, ինչի հետևանքով եղել են 30-ից ավելի զոհեր, վիրավորներ իսկ հայցվորներից որոշների ունեցվածքն ու անասունները ոչնչացվել են:
ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել Թուրքիային` վճռելով, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 2-րդ, 3-րդ, 38-րդ և 46-րդ կետերը: ՄԻԵԴ որոշմամբ` թուրքական կառավարությունը պարտավոր է 38 հայցվորներին վճարել 2 միլիոն 305 հազար եվրո դրամական փոխհատուցում: Թուրքիան պարտավոր է հատուցել նաև դատական ծախսերը (5 700 եվրո):
Նշենք, որ դեպքի առնչությամբ թուրքական կառավարությունը հայտարարել է, թե այդ հարձակումները «ՔԲԿ»-ի կողմից է իրականացվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |