• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 02:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային08:37, 12 Նոյեմբեր 2013

Մուշի արդարադատության շենքը կառուցվել է Սբ. Մարիամ հայկական վանքի քարերով

Մուշի արդարադատության շենքը կառուցվել է Սբ. Մարիամ հայկական վանքի քարերով

Թուրքիայում գործող Հայ ճարտարապետների և ինժեներների համերաշխության միությունը, որն ուսումնասիրում է ներկայիս Թուրքիայի արևելյան շրջաններում (Արևմտյան Հայաստանի տարածքներ) գտնվող ավերված եկեղեցիները և վանական համալիրները, հաստատել է, որ Մուշի  մի շարք կառույցներում օգագործվել են ավերված պատմական շինությունների քարերը:
Կազմակերպությունն  ուսումնասիրել է բազմաթիվ եկեղեցիներ, ինչպես քաղաքում, այնպես էլ  գյուղերում, և հաստատել, որ  խա
չքարերը, հայատառ  գրությամբ հղկված քարերն օգտագործվել են տների, հասարակական շենքերի կառուցման համար: Սուրբ Կարապետ, Սուրբ Մարիամ, որը  ժողովրդի  մեջ հայտնի նաև Կարմիր վանք անունով, վանական համալիրները ոչնչացրել են՝ տանելով քարերը և գանձ գտնելու հույսով փորելով հատակները:

Թուրքական «Սաբահ» թերթը զրուցել է կազմակերպության ղեկավար Նազարեթ Բինալթըի հետ: Վերջինս հայտնելով, որ հոկտեբերի 24-ին  եռօրյա հետազոտական այցով իրենց արշավախումբը եղել է երկրի արևելյան շրջաններում, պատմել է, որ այնտեղ պատմական վանական համալիրներից միայն մի քանի մասունքներ են մնացել: Արշավախմբի անդամներից ճարտարապետ  Զաքարիա Միլդանօղլուն էլ հայտնել է, որ երկրի արևելյան շրջաններում  մեծ թվով եկեղեցիներ են ավերվել: Նա պատմել է, որ Մուշից  30 կմ հեռավորության վրա գտնվող Սուլուջա գյուղում Սուրբ Մարիամ մայր տաճարի ուսումնասիրության ժամանակ տարեց մի գյուղացի մոտեցել է իրենց և ասել, որ 1950-ականներին կառուցված հասարակական նշանակության կառույցների, ինչպես նաև Մուշի արդարադատության շենքի կառուցման համար այդտեղից են քարեր տարել: 


Միլդանօղլուն նշել է, որ Մուշ վերադառնալուն պես գնացել է Մուշի արդարադատության շենք, որտեղ կատարած ուսումնասիություններից հետո պարզել, որ իսկապես շենքի կառուցման համար որպես շինանյութ օգտագործվել են 1950-ականներին ավերված Սբ. Մարիամ վանքի քարերը:

«Ականատեսները հայտնում են, որ Մուշի բազմաթիվ շենքերի կառուցման համար տաճարի քարերն են օգատգործվել»,- հավելել է Միլդանօղլուն, նշելով, որ տարածքում գտնվող շատ եկեղեցիներ առ այսօր օգտագործվում են որպես ախոռ, մարագ, պահեստ, իսկ գերեզմանաքարերն էլ նետված են խոտերի մեջ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}