Տարածաշրջան13:44, 11 Նոյեմբեր 2013
Երկրաշարժի խուճապ Վանում

Ստամբուլի «Բողազիչի» համալսարանի սեյսմիկ հետազոտությունների կենտրոնի տվյալների
համաձայն` այսօր առավոտյան Վանում տեղի է ունեցել երկրաշարժ: Էպիկենտրոնը հայտնաբերվել
է Աղարթը գյուղի տարածքում 5կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը Ռիխտերի
սանդղակով գնահատվել է 3.6 բալ:
Ինչպես հայտնում է «ՀաբերԹուրք» լրատվական կայքը, երկրաշարժը որոշ ժամանակ խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում:
Հիշեցնենք, որ 2011-ի հոկտեմբերի 23-ին և նոյեմբերի 9-ին Վանում տեղի էին ունեցել 7.2 և 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժեր, որոնց հետևանքով վնասվել էր քաղաքի բնակֆոնդի գրեթե 80 տոկոսը, զոհվել էր 601 մարդ, տասնյակ հազարավորներն էլ` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |