• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 02:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային08:40, 09 Նոյեմբեր 2013

«Արվեստ Հայաստանից»՝ ցուցադրություն Ստամբուլում

«Արվեստ Հայաստանից»՝ ցուցադրություն Ստամբուլում

Թուրքիայում  կազմակերպվող Ստամբուլի ժամանակակից արվեստների ամենամյա ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ կայացել է նաև «Արվեստ Հայաստանից» խորագրով ցուցադրություն:

Թուրքական «Զաման» թերթում Բերիլ Էսքին գրել է, որ Ստամբուլում, որտեղ հանդիպում են Արևելքի  և Արևմուտքի մշակույթները, կազմակերպվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնցից ամենագլխավորը Ստամբուլի ժամանակակից արվեստների  ցուցահանդեսն է: Ըստ թուրք լրագրողի՝ այդ ցուցահանդեսում ամենից շատ  ուշադրություն  էր գրավում  հայկական՝ «Արվեստ Հայաստանից» ցուցադրությունը:
«
Չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, այնուամենայնիվ, արագորեն զարգացող մշակությաին հարաբերությունները շարունակում են ընթանալ  ավելի ջերմ մթնոլորտում, քան երբևէ»,- նշել է հոդվածագիրը:

Կոլեկցիոներ Օննո Այվազը, որն այս ցուցադրության հեղինակներից մեկն է,  պատմել է, թե ինչպես է առաջացել ցուցադրության գաղափարը և ինչպես է անձամբ ներգրավվել այդ աշխատանքներին: 4 տարի առաջ Այվազի ընկերներից մեկը առաջարկել էր ցուցահանդեսի մեջ ներգրավել հայ արվեստագետների ևս, սակայն հայաստանցի արվեստագետները անհրաժեշտ չէին համարել մասնակցությունը, և իրենք վերջին պահին որոշել են Այվազի հավաքածուից  ցուցադրել ստեղծագործություններ , որոնք հայաստանցի նկարիչների աշխատանքներ են: 4 տարի առաջ տեղի ունեցած հայկական արվեստի ցուցադրությունը մեծ հաջողություն էր ունեցել, և Այվազը հաջորդ տարներին ևս շարունակել է իր հավաքածուից արվեստի գործեր տրամադրել և առայժմ հայկական արվեստի ցուցադրությունը կատարվում է Այվազի հավաքածուի շնորհիվ:

Այվազը նաև նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական կապերի բացակայությունը  ցուցահանդեսի անցկացման համար մի շարք բյուրոկրատական խնդիրներ է առաջացնում:  Թուրքիայում արգելված է Հայաստանից նկարներ ներմուծել և Հայաստանից ցուցադրության նպատակով արվեստի գործեր բերելու համար Թուրքիայի կառավարությունից հատուկ  թույլատվություն է պետք: Այվազը անձամբ զբաղվել է այդ հարցով, սակայն ապարդյուն:  Ըստ Օննո Այվազի՝բյուրոկրատական այդ ընթացակարգը չափազանց  հոգնեցնող է: «Մենք որոշել ենք , որ հաջորդ տարիներին  փորձելու ենք Հայաստանից արվեստի գործեր բերել»,- ասել է Այվազը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}