Մշակութային11:07, 08 Նոյեմբեր 2013
Հալաչօղլուն պահանջում է Այա Սոֆիա քրիստոնեական տաճարը վերաբացել որպես մզկիթ

Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահի տեղակալ Յուսուֆ Հալաչօղլուն Թուրքիայի խորհրդարանին օրինագիծ է ներկայացրել` Այա Սոֆիայի տաճարը որպես մզկիթ վերաբացելու վերաբերյալ:
Հալաչօղլուն նշելով, որ Այա Սոֆիա տաճարը Մեմհեդ 2-րդի կողմից Կոստանդնուպոլսի նվաճումից հետո որպես մզկիթ է օգտագործվել, սակայն 1935 թվականի փեստրվարի 1-ից վերածվել է թանգարանի, ասել է, որ ներկայումս Այա Սոֆիայի` որպես թանգարան օգտագործումը հակասում է օրենքներին և անհրաժեշտ է այն վերաբացել որպես մզկիթ:
Այա Սոֆիա բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը և Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայրն է եղել։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս` թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |