Հասարակական08:13, 06 Նոյեմբեր 2013
Ստամբուլում հայուհու սպանության գործով դատավարություն. դեպքի վայրից հայտանաբերվել են 3-րդ անձի արյան հետքեր

Ստամբուլում վերսկսվել է Սամաթիայի տարեց հայուհու` Մարիցա Քյուչյուքի սպանության
գործով դատավարությունը: Օրեր առաջ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ մեղադրյալ
Մուրադ Նազարյանը հերթական ցուցմունքը տվեց` նշելով, որ ինքը չի իրագործել
հանցագործությունը, բայց սպանության պահին եղել է դեպքի վայրում:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի` Քյուչյուքի սպանության վերաբերյալ
դատավարությունում կա ևս մեկ զարգացում: Մասնավորապես, Նազարյաի փաստաբանը` Էրեն
Քեսքինը, պնդում է, որ դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է 3-րդ
անձի արյան հետքեր: Արյան անալիզից պարզվել է, որ այն կնոջ արյուն է, սակայն անձի
ինքնությունը դեռևս պարզված չէ:
Միևնույն ժամանակ հետաքննությունը վարող իրավապահ մարմինները պնդում են, որ արյան
հետքը հայտնաբերվել է ոչ թե զոհի բնակարանից, այլ` շենքի դռնապանի սենյակից, և
պատկանում է այդ սենյակում ապրող մի կնոջ:
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին և
2013 թ.-ի հունվարին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկվել 4 տարեց հայ կանայք, որոնցից 84-ամյա Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական տանը:
Նախորդող հրապարակում` http://www.ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=9&news_=4&cur_news=1216
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |