• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 10:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:23, 06 Նոյեմբեր 2013

Աթաթուրքի պատկերը հանվել է Թուրքիայի պետական շքանշանների վրայից

Աթաթուրքի պատկերը հանվել է Թուրքիայի պետական շքանշանների վրայից

Թուրքիայի պետական շքանշանների և մեդալների վրայից հանվել է Թուրքիայի Հանրապետություն անվան հապավումը` TC, ինչպես նաև հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի ուրվանկարը (սիլուետ):

Ըստ «Սի Էն Էն Թուրք» լրատվական ծառայության` Թուրքիայի կառավարությունը, ստանալով նախագահի հավանությունը, փոփոխությունների է ենթարկել պետական շքանշանների և մեդալների արտաքին տեսքը: Արդյունքում «Պետության շքանշան»-ից հեռացվել է Աթաթուրքի պատկերը, իսկ «Հանրապետության շքանշան»-ի վրայից հանվել է նախկինում եղած TC հապավումը: Փոխարենը ընդգծվել է կիսալուսնի և աստղի սիմվոլիկան:

Փոփոխության է ենթարկվել նաև գիտության և արվեստի ոլորտներում արտերկրում Թուրքիան  արտերկրում ներկայացնելու գործում ունեցած վաստակի համար օտարերկրյա քաղաքացիներին տրվող մեդալը: Մեդալի նախկին տեսքը զարդարում էր սուր և գրիչ արտացոլող պատկերը, այժմ դա հանվել է և փոխարենը մեդալի վրա խորատպվել է 16 տերևանոց մի ծաղիկ, որը խորհրդանշում է պատմությանը հայտնի թուրքական 16 պետությունները:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}