Հասարակական06:35, 05 Նոյեմբեր 2013
Հայ լրագրողներն այցելել են Դիարբեքիրի քաղաքապետին

2009 թվականից
Հրանտ Դինքի անվան հիմնադրամն իրականացնում է «Թուրքիա-Հայաստան լրագրողների
երկխոսություն» ծրագիրը, որի
շրջանակներում այս տարի Հայաստանից մասնակցող լրագրողներն այցելել
են Դիարբեքիրի
ազգությամբ
քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրին:
Դիարբեքիրի քաղաքապետը, բարձր
գնահատելով հիմնադրամի գործունեությունը, նշել է, որ
նման կերպ շարունակվում է Դինքի
գործունեությունը:
Հայ լրագրողներին ընդունելով՝ Բայդեմիրը
կրկին ընդգծել է. «Դիարբեիրը
որքան իմ, նույնքան
էլ հայերի, եզդիների և
ալևիների քաղաքն է: Բարով
եք եկել
ձեր քաղաք»:
Խոսելով Դիարբեքիրը Սուր Կիրակոս եկեղեցու վերանորոգման մասին՝ քաղաքապետը ընդգծել է, որ
նման որոշմամբ քաղաքի ղեկավարությունն անցյալի բացասական մտածելակերպը մերժելու նպատակ է ունեցել: «Մեր բոլոր ջանքերը միտված են ստեղծել
այնպիսի ապագա, որտեղ
բոլորը կկարողանան ազատորեն արտահայտել իրենց մտքերը, խոսել
իրենց մայրենի լեզվով, ունենալ խղճի և դավանանքի ազատություն », - ասել է Բայդեմիրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |