Հասարակական10:33, 05 Նոյեմբեր 2013
Թուրք հոդվածագիր. «Իսլամացված հայերի շշուկները ճիչ են դարձել»

Թուրք հայտնի լրագրող Ջենգիզ Աքթարը նույնպես անդրադարձել է ցեղասպանության 100-ամյակի, իսլամացված հայերի հարցերին: Նրա հոդվածում, որը հրապարակվել է թուրքական «Թարաֆ» թերթում հակադրվում են մի կողմից Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահ Մեհմեթ Մեթին Հյուլգյուի, մյուս կողմից Հրանտ Դինքի այրու՝ Ռաքելի և պատմաբան Թաներ Աքչամի կարծիքները:
Ըստ Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահի՝ Թուրքիայի պատմության մեջ որևէ
ամոթալի արարք չի եղել և դեռ հակառակը նրանք Իսպանիայից փրկել են հրեաներին: Իսկ
2015 թվականից չեն վախենում, քանի որ այսօր էլ նույն հարցի առաջ են կանգնած, և
2015թ. որևէ փոփոխություն չի բերելու:
«Որևէ փաստ չկա, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, եթե լինեին, դրանք բերելու
համար 100 տարի չէին սպասի»,- ասել է Հյուլգյուն՝ հայտարարելով, որ հայկական հարցը
Դարդանելի հարցի մի մասն է, քանի որ եթե Ֆրանսիան չմտներ Դարդանել, Հայկական հարց էլ չէր լինի: Իսկ հայերն էլ խորհուրդ է տալիս իրենց
հարցերի պատասխաններն Անգլիայից,
Ֆրանսիայից, Ռուսաստանից պահանջել:
Հոդվածագիրը պատմագիտական
ընկերության ղեկավարի կարծիքը բնորոշել է որպես պետության քարացած մտածելակերպ, որի
անօգնականությանը հակառակ հասարակությունը իրականությունը իմանալու համար
շարունակում է իր փնտրտուքները:
«Սրի տակով անցածների շշուկները
հնչեղություն են ստանում: Ինչե՞ր էին
ասում շշուկով, իրենց ցավե՞րն
էին պատմում, կարոտը՞, թե՞ կորուստները:
Գուցե շշնջում էին, թե
ինչպիսի՞ դաժանությամբ են իրենց
բաժանել սիրելիներից,
կամ գուցե շշնջում էին
իրենց ոչնչացված մշակույթի՞,
գուցե և լեզվի՞ մասին, որն այլևս
չէր կիրառվելու, կամ էլ
ստիպողաբար փոխած հավատքի՞ մասին: Իսկ նրանց
այլևս ոչ ոք իրենց
իսկական անուներով չկանչեց…
Պարզապես կրկին ապրելու համար իրականում ոչնչացվեցին,
մահացան, մինչդեռ ողջ էին: Իսկ այժմ այդ
թաքուն շշուկները հզոր
ճիչի են վերածվում», -հոդվածագիրը, մեջբերելով իսլամացված հայերի մասին Ռաքել
Դինքի ելույթից մի
հատված, նշում է, որ կյանքը
փրկելու համար աղջիկների մահմեդականացման հետևանքով այսօր Թուրքիայում
հայկական
արմատներ ունեցող գրեթե միլիոնի հասնող
մահմեդական կա:
Աքթարը ներկայացնում է նաև Թաներ
Աքչամի կարծիքը, ըստ որի, ցեղասպանության մշակութային
չափերը ակներև են: Աքչամը ընդգծում է, որ Անատոլիայի քրիստոնյա բնակչության
գոյությունը երիտթուրքերի կողմից դիտարկվում էր որպես թուրք ազգի սպառնալիք և այդ հարցը
փորձում էին լուծել աքսորի, կոտորածի և ասիմիլացիայի միջոցով:
Սակայն միևնույն է ո՛չ հիշողությունը կարողացան ջնջել, ո՛չ էլ պատմությունը:
Այժմ այդ հիշողությունը վերադառնում է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |