• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 10:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:19, 04 Նոյեմբեր 2013

Ստամբուլում հայ կնոջ սպանության գործով կասկածյալը ընդամենը հանցագործության ականատե՞սն է

Ստամբուլում հայ կնոջ սպանության գործով կասկածյալը ընդամենը հանցագործության ականատե՞սն է

Թուրքիայում վերսկսվել է Սամաթիայի հայուհի Մարիցա Քյուչուքի սպանության գործով դատավարությունը: Ըստ թուրքական «Ռադիքալ» թերթի»` մեղադրյալի աթոռին նստած Մուրադ Նազարյանը դատարանում տված ցուցմունքում ասել է, որ ինքը չի կատարել հանցագործությունը, սակայն 3 անհայտ անձանց կողմից տարվել է Մարիցա Քյուչուքի տուն և ականատես է եղել սպանությանը:

Մուրադ Նազարյանը, նշելով, որ չի կարողանում մտաբերել այդ 3 անձի արտաքինը, սակայն տեսնելու դեպքում կճանաչի նրանց, ասել է.
«
Ինձ ասացին «քեզ էլ, բարեկամներիդ էլ կսպանենք» ու բռնությամբ լուսահոգու տուն տարան: Հետո 3-ը մանգամից հարձակվեցին կնոջ վրա և սկսեցին դանակահարել նրան: Զենքեր էլ ունեին: Դանակի հենց առաջին հարվածից հետո ես փախուստի դիմեցի»:

Նազարյանը
նշել է, որ հանցագործները դեպքի վայրում կտրել են իր մատը և իր արյունը քսել այնտեղ գտնվող թղթերից մեկի վրա:

Մեղադրյալը պատմել է նաև, որ ոստիկանությունում նա հոգեբանական ճնշման է ենթարկվել. «Այս ամենը չէի պատմում, որովհետև վախենում էի: Սակայն այլևս այլ անելիք չունեմ: Այդ պատճառով էլ դեպքի իրողությունն եմ պատմում: Բանտում ինձ անվտանգ չեմ զգում: Չեմ կարողանում քնել: Հաբեր եմ օգտագործում»,-ասել է նա:

Մեղադրյալի ցուցմունքից հետո
դատարանը, որոշում է կայացրել հանձնարարել դատաբժշկական խորհրդին` պատրաստել զեկույց մեղադրյալի հոգեկան առողջության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին և
  2013 թ-ի հունվարին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկվել 4 տարեց հայ կանայք, որոնցից 84-ամյա Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական տանը:

Ermenihaber.am 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}