Տարածաշրջան14:27, 04 Նոյեմբեր 2013
Ռիֆաթ Սերդարօղլու. «ԱԶԿ-ի 3 հիմնադիներն էլ ազգությամբ թուրք չեն»

Թուրքական «Քեմալիստլեր» կայքի հոդվածագիր Ռիֆաթ Սերդարօղլուն «Ահմեդ Քայայի կուսակցություն»
վերնագրով հրապարակած հոդվածում քննադատել է քուրդ երաժիշտ ու երգահան Ահմեդ Քայային
նախագահ Գյուլի կողմից տրված «Արվեսի և մշակույթի Նախագահական բարձր մեդալ» շնորհելը,
ինչպես նաև անդրադարձել այդ երկրում ներկայիս կառավարող կուսակցության՝ ԱԶԿ-ի (Արդարություն
և զարգացում կուսակցություն) երեք հիմնադիրների ազգային պատկանելություններին:
Սերդարօղլուն, իր հոդվածում Քայային
անվանելով Քուրդիստանի բանվորական կուսակցության խոսնակ, ընդդիմադիր կեցվածք է
ընդունում նախագահական պարգևի հանձնման դեմ: Ըստ հոդվածագրի՝ յուրաքանչյուրի
ազգությունը, անկախ նրա վարած պաշտոնից, սուրբ է, և դա է մարդ լինելու և միասին ապրելու կանոնը: Սակայն,
ըստ նրա, մի ուրիշ կանոն էլ կա, որի խախտման դեպքում անարխիա կսկսվի: Այդ կանոնը
հետևյալն է՝ պետությունը ղեկավարողները չեն կարող իրենց ծագումը առաջնային համարելով,
իսկ մյուս ինքնությունները անտեսելով՝ երկիր ղեկավարել:
Սերդարօղլուի խոսքերով ԱԶԿ-ն
հիմնած և 12 տարի Թուրքիայի բարձրագույն պաշտոնները զբաղեցնող Գյուլ-Էրդողան-Արընչ
եռյակից և ոչ մեկը ազգությամբ թուրք չէ. Գյուլի ընտանիքը 1915-ի բռնագաղթի ժամանակ
Սիիրթից է գաղթել Կայսերի, Էրդողանի Վրացի լինելու մասին անձամբ ինքն է խոսել, իսկ
Արընչը Մանիսայից գաղթած քուրդ ընտանիքի զավակ է՝ դերվիշ Մեմեդի թոռը:
Հեղինակը նկատում է, որ այդ թեմայի
վերաբերյալ նրանք ոչ հերքում են ներկայացրել, ոչ էլ որևէ մեկնաբանություն թուրք
ժողովրդին:
Այնուհետև, դիմելով նախագահ Գյուլին,
հարց է ուղղում նրան, թե ինչպես կարելի մի նման բարձր պարգև հանձնել մի մարդու, ով Թուրքիան անվանել է
անպատիվների երկիր:
Սերդարօղլուն չի մոռացել նաև
Գյուլի Հայաստան այցն ու Թուրքիայում տեղի ունեցած պատասխան խաղի ժամանակ ժամանակ
Ադրբեջանական դրոշների արգելքը՝ ավելացնելով որ այդ պաշտոնը, որը զբաղեցնում է
վերջինս, մեծն Աթաթուրթի զբաղեցրած պաշտոնն է, և շատ շուտով կգա դրան հրաժեշտ տալու
ժամանակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |