Հասարակական07:43, 04 Նոյեմբեր 2013
Իսլամացված հայ կնոջ ողբերգական պատմությունը

Թուրքիայում տեղի է ունեցել մուսուլամանցված հայերի մասին կոնֆերանս, որտեղ, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել են նաև հայ կանանց պատմությունները:
Այդ պատմություններից մեկն էլ, որը կոնֆերանսի ժամանակ պատմել է մտավորական Նևին Յըլդըզ Թեհինջիօղլուն, տեղ է գտել թուրքական «Թարաֆ» թերթում:
Սառան, ով ապրում էր Շանլըուրֆայում (Եդեսիա), ստիպված է եղել ամուսնանալ իր ծնողներին սպանած թուրք Այըփ աղայի հետ, ով համիդիե գնդերի գլուխն անցած հարձակվում էր հայկական գյուղերի, բնակավայրերի վրա:
15-ամյա Սառայի գյուղի վրա էլ հարձակվում են և տղամարդկանց հավաքում, տանում: Դեպքից մեկ ամիս անց , երբ Սառան ձորում լվացք էր անում, շան բերանում մարդու ձեռք է տեսնում, որի ժամաացույցից կռահում է, որ դա իր հորեղբոր ձեռքն է: Շան հետևից գնում է մինչև այսօր էլ «հայկական քարանձավ» կոչվող վայրը և այնտեղ իրենց գյուղի տղամարդկանց մասնատված մարմիններն է գտնում:
Ողջ մնացածները որոշում են հեռանալ գյուղից, սակայն Այըփ աղան բռնում է նրանց և, օրեր շարունակ պահելով ինչ-որ պահեստում, սովի մատնում: Այըփ աղան, ով արդեն երկու կին ուներ, սիրահարվում է Սառային և պահանջում է, որ իր հետ ամուսնանա: Երբ Սառան չի համաձայնում, Այըփը սպանում է նրա մորը, Սառան նորից չի ընդունում նրա առաջարկը, որից հետո աղան սպանում է նաև աղջկա հորը: Իսկ երբ Այըփը ուզում էր Սառայի եղբորը սպանելը, աղջիկը համաձայնում է 2 պայմանով՝ նախ եղբորը չպիտի սպանեին և երկրորդ՝ իր անունը, որը հայրն էր նրան տվել, չպիտի փոխվեր:
Այըփ աղան համաձայնում է, սակայն մեկ տարի անց Սառայի եղբայրը մահանում է կասկածելի հանգամանքներում: Իսկ Այըփ աղան սկսում է սարսափլի ճնշումների ենթարկել Սառային: Այըփը յաթաղանով, որով հարյուրավոր հայերի էր սպանել, Սառայի մարմնի վրա խաչեր էր գծում, բռնաբարում: Սառան ունենում է 15 երեխա, որոնք բոլորն էլ մահանում են: Երեխաներին թունավորելով սպանել էր կամ Սառան, կամ էլ նրա մրցակիցը:
Սառայի մահն էլ շատ ողբերգական էր: Երբ նա գերեզմանոց էր գնում, նրա բարեկամաները, որոնք չէին հավատում, որ Սառան մահմեդական է, հարձակվում են նրա վրա, թե եթե դու էլ մուսուլման ես, ապա նամազ արա: Սառան համաձայնելով մտնում է նամազ անելու, որից անմիջապես հետո ուղեղի կաթված է ստանում և մահանում:
Սառայի պատմությունը ավարտելուց հետո մտավորականը հայտնել է, որ այս պատմության մեջ «վատերը»՝ Այըփ աղան էլ, այս պատմությունը իրեն պատմողներն էլ իր բարեկամներին են եղել:
«Սխալ է, որ տուժածները գան և ասեն. «Մենք տուժել ենք»: Հանցագործները, երբ ասեն, մենք մարդասպան ենք, այդ ժամանակ անցյալի վերքերը կբուժվեն», - ասել է Նևին Յըլդըզ Թեհինջիօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |