• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 21:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական08:17, 04 Նոյեմբեր 2013

Թուրքիայում անցկացվում է «Մուսուլմանաց(վ)ած հայեր» խորագրով գիտաժողովը

Թուրքիայում անցկացվում է «Մուսուլմանաց(վ)ած հայեր» խորագրով գիտաժողովը

Հրանտ Դինք հիմնադրամի, Թուրքիայի Բողազըջը համալսարանի պատմության ամբիոնի և Մալաթիայի «HAYDER» համագործակցության համատեղ ջանքերով կազմակերպված «Մուսուլմանաց(վ)ած հայեր» խորագրով գիտաժողովին մասնակցում են մի շարք ակադեմիկոսներ ու ուսումնասիրողներ ոչ միայն Թուրքիայից այլ նաև՝ արտերկրից: Ուրբաթ օրը մեկնարկած գիտաժողովը այսօրվա նիստով կավարտվի: 

1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձություններին և հասարակության վրա դրանց արտացոլմանը նվիրված գիտաժողովում բացման խոսքով հանդես են եկել Ռաքել Դինքը, Բողազըջըի համալսարանի ռեկտոր Գըուլայ Բարբարոսօղլուն, Մալաթիայի «HAYDER» համագործակցության ղեկավար Խոսրոֆ Քյոլեթավիթօղլուն և Սաբանջը համալսարանից ժամանած Այշե Գյուլ Ալթընայը:

Բացման խոսքում Ռաքել Դինքն ասել է. «Հավաքվել ենք չուսումնասիրված, նույնիսկ խոսելու համար ծանր եղած  էջերը բացելու համար: Չխոսացված գաղտնիքների վկաներն ենք լինելու: Ճշմարտությունը խավարի մեջ չի մնալու: Հրանտն ասում էր, որ պետք է անդրադառնալ ոչ միայն զոհվածների, այլ նաև կենդանի մնացածների խնդրին…»:

 

Ֆեթհիյե Չեթինի, Նեբահաթ Աքքոչի և Սիբել Ասնայի ներկայացրած մարդկային պատմությունների և վերապրումների պատմություններից հետո բաց խորհրդակցությունը շարունակվել է «Պատմական բեռը. չճանաչման քաղաքականությունը» խորագրով: Գիտաժողովի առաջին նիստին ներկայացվել են հետևյալ զեկուցումները. Զեյնեփ Թուրքյըլմազ՝ «Կրոնափոխության ուսումնասիրությունները և սահմանումները», Ավեդիս Հաջյան՝ «Անատոլիայի հայերի և այսօրվա մուսուլմանացած հայերի համար  Շնորք պատրիարքի կիրառած քառաստիճան դասակարգումը», Այշել Գյուլ Ալթընայ՝ «Մուսուլմանացած հայերի վերաբերյալ պատմական լռության և նոր հիշողությունների աշխատությունները էթնիկ ազգային հասարակական մակարդակում»:

Գիտաժողովի Երկրորդ նիստը, որն ընթացել է «Մուսուլմանացման հեռու և մոտիկ պատմությունը» խորագրով, անդրադարձ է կատարել Համշենի հայության օրինակին: Բանախոսները, շեշտելով համշենահայերի յուրօրինակ հետաքրքրվածությունը մուսուլմանացման խնդրին, անդրադարձել են համշենահայության մուսուլմանացման տարբեր փուլերին:

Ռայմունդ Կեվորկիանի ղեկավարությամբ անցկացված վերջին «1915-ի մուսուլմանացումը. «Պատմություն և վկայություն I» խորագրով անցկացված խմբակային խորհրդակցության ժամանակ Թաներ Աքչամի կողմից ներկայացված  «Ձուլումը հայերի կրոնափոխության մեջ որպես կառուցվածքային տարր» զեկուցման մեջ հեղինակը ձուլումը ներկայացրեց որպես ցեղասպանության կարևոր բաղադրիչ:  Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել կրոնափոխության ազդեցություններին ամենատարբեր ոլորտների վրա:

akayan

Այսօր ավարտվող գիտաժողովի ժամանակ կանցկացվի ութերորդ բաց խորհրդակցությունը: Այն կանցկացվի «Հիշողություն և ինքնություն» խորագրի ներքո:

Ermenihaber.am

akayan


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում
12:40, 07 մայ
Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝  «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները
12:06, 29 ապր
Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}