Տարածաշրջան14:36, 04 Նոյեմբեր 2013
Թուրքիայում 3 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական ծրագիրը ձախողման եզրին

Թուրքիայում կրկին ձախողվել է ATAK տեսակի մարտական ուղղաթիռների փորձարկումը: Իտալական թվով 9 ուղղաթիռները
չեն կարողացել անցնել պայմանագրով նախատեսված փորձարկումը և Ցամաքային զորքերի
հրամանատարության ընդունող հանձնաժողովի կողմից կրկին մերժում են ստացել:
Ըստ թուրքական «թայմթուրք» լրատվական աղբյուրի՝ Ագուսթա Ուեսթլանդի հետ համատեղ արտադրվելիք 50 ուղղաթիռների ճակատագիրը անհայտ է: Ուղղաթիռերի համատեղ արտադրությունը գնահատվել էր 3 միլիարդ դոլար: Ավելի վաղ պայմանագրով նախատեսված «ծանրություն» «հավասարակշռություն» և «թրթռում»
բնույթի տեխնիկական անճշտությունները չվերացնելու պատճառով ուղղաթիռների ընդունումը չէր հաստատվել:
Այդ իսկ պատճառով ուղղաթիռների ընդունման պայմանագիրը փոփոխության է ենթարկվել: Սակայն ցամաքային զորքերի հրամնատարությունը նախորդ շաբաթ անցկացրած փորձակումների ժամանակ կրկին ուղղաթիռները չի հավանել:
Հիշեցնենք որ, Իտալիայից գնված ուղղաթիռները պետք է ծառայեին թուրքական ցամաքային զորքերին դեռ 2012 թվականի նոյեմբեր ամսից: Սակայն մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով մինչ այսօր ուղղաթիռների ընդունումը չի կատարվում:
Նշվում է, ATAK ուղղաթիռների առջևի հատվածը՝ համեմատած ետնամասի, ավելի ծանր է: Ուղղաթիռի հավասարակշռության համար ծանրության հիմնական
կենտրոնացումը առջևի հատվածում խոչըդոտում
է նրա աշխատանքին: Ուղղաթիռների առջևի և ետնամասի հատվածներում ծանրության անհամաչափ բաշխումը ազդում է
ուղղաթիռի թռիչքին: Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարությունը կարծում է, որ Հարավային Անատոլիայի
բարձր լռնային գոտիների համար նախատեսված ուղղաթիռների վերոնշյալ տեխնիկական թերությունները կազդեն թռչելու և օդում մնալու աշխատանքի վրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |