• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Հուլիս, 2025
Շաբաթ 05:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:43, 02 Նոյեմբեր 2013

Գաֆֆուր Թյուրքան. «Մուսուլման եղբայրներ, ինչ լավ է, որ չեք թողել, որ մոռանանք մեր հայկական արմատները»

Գաֆֆուր Թյուրքան. «Մուսուլման եղբայրներ, ինչ լավ է, որ չեք թողել, որ մոռանանք մեր հայկական արմատները»

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի գլխավոր քարտուղար Գաֆֆուր    Թյուրքան մուսուլմանացված հայերի երրորդ սերնդի ներկայացուցիչ է, ով 4 տարի առաջ   մկրտվել է  հենց նույն եկեղեցում:

Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը  զրուցել է Գաֆֆուր Թյուրքանի հետ, ով պատմել է, թե ինչպես է ցեղասպանությունից փրկվել իր պապիկը, ինչ միջավայրում են մեծացել, ինչպես են իրենց վերաբերվել, ինչու է որոշել վերադառնալ հայրերի կրոնին:
Թյուրքանը հայտնել է, որ իր մեծ ընտանիքից ցեղասպանությունից  հետո միայն երեք երեխա են փրկվել՝ պապիկը, նրա եղբայրը և զամիկը: Վերջինս  կարողացել է հետագայում փախչել Սիրիա: Երկու երեխաները գոյատևել են քրդերի տանը՝ նրանց ծառայություններ մատուցելով: Դաստիարակվել են քրդական և մահմեդական մշակույթի համաձայն և հայկականության հետ որևէ կապ չեն ունեցել, քանի որ ո՛չ եկեղեցի կար, ո՛չ էլ հայկական միջավայր:

«Մենք էլ  այդ միջավայրում ենք ծնվել և այդ պատճառով էլ մեր մայրենի լեզուն քրդերենն է : Հայերենի և հայկականության հետ որևէ առնչություն չեն ունեցել»,- ասել է Թյուրքանը՝ նշելով, որ այնուամենայնիվ,  դեռ փոքր տարիքից իմացել են իրենց հայկական ծագման մասին: Ըստ Թյուքանի՝ իրենց հայկական արմատները չմոռանալու հիմնական պատճառներից մեկն էլ մահմեդական   միջավայրի վերաբերմունքն  է եղել:

«Երբ մարդիկ իրենց ինքնությունը քողարկելու համար մուսուլման էին դառնում, սկսում էին նրանցից ավելի շատ նամազ անել: Օրինակ՝ իմ հայրը հաջ  էլ է գնացել, սակայն ամեն անգամ, երբ բանավեճի մեջ էր մտնում, հակառակ կողմը միշտ նրան հիշեցնում էր. «տե՛ս, դու հայ ես,  և քո մի չոփն անգամ հարամ է»: Նույն բաները նաև ինձ հետ են տեղի ունեցել: Այս վերաբերմունքով է, որ նման մարդիկ մեզ չեն թողել մոռանալ մեր ինքնությունը: Եվ ինչ լավ է, որ չեն թողել…»,- պատմել է Թյուրքանը:

Նշելով, որ 4 տարի առաջ 44 տարեկան հասակում մկրտվել է՝ այնուամենայնիվ, իրեն կրոնական մարդ չի համարում, քանի որ  ո՛չ  իսլամ դավանելիս և ո՛չ էլ քրիստոնեություն ընդունելուց հետո այդպիսին չի եղել: Մկրտվելով հիմնականում ցանկացել է ընդգծել  իր հայկական ինքնությունը:

Թյուրքանը հայտնել է նաև, որ Դիարբեքիրում 100 տարի անց հայերենի դասընթացներ են բացվել: Դասընթացներին իր հետ միասին հաճախում են նաև իր 3 երերեխաները՝ Գյուլբինը, Իբրահիմը և Հուսեյինը: Երեխաներին հայկական անուններով չի անվանել, քանի որ վաղ տարիքում է ամուսնանացել և  հայկական անուններ դնելու համարել դեռ այդ գիտակցույթյունը չի ունեցել: Իսկ զավականերից մեկին անվանել է Իբրահիմ՝ ի պատիվ ցեղասպանությունից փրկված իր պապիկի, ում հայկական անունը երբեք չեն իմացել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
12:37, 25 հուլ
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը
16:24, 24 հուլ
Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները
15:43, 24 հուլ
Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի
Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Իսրայելում մտահոգված են, որ թուրքական նոր հրթիռները կարող են հասնել Իսրայելի բոլոր քաղաքներ
Իսրայելում մտահոգված են, որ թուրքական նոր հրթիռները կարող են հասնել Իսրայելի բոլոր քաղաքներ

Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։

2100-ին Թուրքիայի բնակչությունը կարող է նվազել մինչև 25 միլիոնի
2100-ին Թուրքիայի բնակչությունը կարող է նվազել մինչև 25 միլիոնի

Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:

Թուրքիան պիտի ցանկացած եվրոպական երկրի ապացուցի, որ ինքը սպառնալիք չէ
Թուրքիան պիտի ցանկացած եվրոպական երկրի ապացուցի, որ ինքը սպառնալիք չէ

Հունասանի վարչապետը նշել է, որ վետո կկիրառեն և Թուրքիան չի միանա Եվրամիության «SAFE» ծրագրին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}