Տնտեսական13:20, 01 Նոյեմբեր 2013
Թուրքիայում արտահանման ծավալները նվազել են

Թուրքիայի արտահանողների
խորհրդի տվյալների համաձայն` այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում անցած
տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
արտահանման ծավալները 0,2 %-ով նվազել են`հասնելով 124 միլիարդ 357 միլիոն 687 հազար
դոլարի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ»
պարբերականը:
Պարբերականը նշում է, որ այնուամենայնիվ հոկտեմբեր ամսին անցած տարվա նույն ամսվա
համեմատ արտահանման ծավալը 1,5 %-ով աճել է:
Հոկտեմբեր ամսին ամենաշատ արտահանումը պատկանում է մեքենայաշինության սեկտորին (1 միլիարդ 751 միլիոն 212 հազար դոլար): Երկրորդ տեղում քիմական նյութերի արտահանումն է (1միլիարդ
410 միլիոն 307 հազար դոլար): Իսկ հագուստի արտահանումը երրորդ տեղում է 1 միլիարդ 337 միլիոն 566 հազար:
Թուրքիական ապրանքը ամենաշատը արտահանվում է Իրաք, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան,
Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսպանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |