Հասարակական07:49, 01 Նոյեմբեր 2013
Աթաթուրքը 1915-ի դեպքերն անվանել է երիտթուրքերի ստոր արարք

Թուրք պատմաբան պրոֆեսոր Թաներ Թիմուրը տեղեկություններ է հայտնել այն մասին,
թե Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքն ինչպիսի
գնահատական է տվել 1915 թվականի արյունալի դեպքերին:
Ըստ «Թայմ թուրք» լրատվական կայքի` Թիմուրը պատմել է, որ 1918 թվականին Քեմալը Ֆեթհի Օքյարի հետ միասին տպագրում էր «Մինբեր» պարբերականը, որի բազմաթիվ հրապարակումներում երիտթուրքերին ուղղված բազմաթիվ ծանր մեղադրանքներ կային` կապված հայերի ջարդերի հետ: Աթաթուրքի թերթում հոդվածներ էին գրվում այն մասին, որ ամեն ժողովրդի մեջ էլ լինում են ծայրահեղականներ, բայց նրանց պատճառով մի ամբողջ ազգ կոտորելն ու տեղահանելը դատապարտելի է:
Մի մասնավոր զրույցում էլ, ըստ պատմաբանի, Աթաթուրքը 1915-ին տեղի ունեցածի մասին ասել է հետևյալը. «Ահաբեկչության հետ ոչ մի կապ չունեցող հարյուր հազարավոր մարդկանց տեղահանումը և բռնագաղթը ստորություն չէ, բա ի՞նչ է: Նույնիսկ տեղահանությունը կարգադրած Թալեաթ փաշան է իր հուշերում գրել, որ դա իսկական աղետ էր»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |