Մշակութային08:17, 31 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում հայ լուսանկարիչների ցուցահանդես է բացվել

Թուրքիայի Ամասիա նահանգի Մերզիֆոն շրջանում բացվել է Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահադեսը:
Թուրքական «Բուգյուն» լրատվական կայքը հայտնում է, որ Մարիցա Մետաքսյանը, որը լուսանկարիչներ Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայների զարմուհին է, ընտանիքի հաջորդ սերուդներին է պատմել եղբայրների և նրանց մոր՝ Հայկանուշի հուշերը:
Արմեն Ցոլակ Մեսրոպյանը, ով Դիլդիլյան ընտանիքի 3-րդ սերնդի ներկայացուցիչ է, ի մի բերելով եղբայրների` 1872-1923 թթ. ընթացքում կատարած լուսանկարները, առաջին ցուցահանդեսը կազմակերպել էր սույն թվականի ապրիլ ամսին Ստամբուլում:
Վերջերս ցուցահանդեսը տեղափոխել է լուսանկարիչ եղբայրների հայրենիք՝ Մերզիֆոն: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել նաև Մերզիֆոնի քաղաքապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչ Իսքենդեր Դողրուն:
Ցուցահանդեսում ներկայացվել են ընտանեկան հավաքածուից շուրջ 600 լուսանկար, որոնցում պատկերված էին Սիվասը, Մերզիֆոնը, Սամսուը, Քոնյան և Ամասիան:
Արմեն Ցոլակ Մեսրոպյանը բացման արարողության ժամանակ հայտնել է, որ երջանիկ է իր ընտանիքին պատկանող լուսանկարները հայրենի հողում ցուցադրելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |