Տնտեսական09:10, 31 Հոկտեմբեր 2013
Թուրք-բելառուսական տնտեսական գործակցություն

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյն այսօր պաշտոնական այցով
գտնվելու է Թուրքիայում: Արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված
է, որ Մաքեյը Թուրքիա է ժամանում` մասնակցելու թուրք-բելառուսական տնտեսական
համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի 8-րդ նիստին:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Անկարայում հանդիպելու է Բելառուսի իր պաշտոնակցին: Կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և կարծիքներ փոխանակելու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Բելառուսի արտգործնախարարին ընդունելու են նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը:
Նշենք, որ ԽՍՀՄ-ի անկումից հետո իր անկախությունը հռչակած Բելառուսը ճանաչվել է պաշտոնական Անկարայի կողմից, և արդեն ավելի քան 2 տասնամյակ է, ինչ երկու երկրները միջպետական հարաբերությունների մեջ են: Զարգանում են նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները. Թուրքիայի ու Բելառուսի միջև առևտրաշրջանառության ծավալը հասել է տարեկան 500 մլն դոլարի: Ամեն տարի այս ցուցանիշը 15-20 տոկոսով աճելու միտում է դրսևորում: Երկու երկրների միջև արդեն ստորագրվել է վիզային ռեժիմի երկուստեք վերացման մասին համաձայնագիր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |