Մշակութային14:43, 30 Հոկտեմբեր 2013
Թուրքական դատարանը մերժել է Այա Սոֆիա թանգարանը մզկիթի վերածելու հայցը

Թուրքիայի Տրապիզոն քաղաքի վարչականը դատարանը Տրապիզոնի Սուրբ ՍոՖիա թանգարանի վերաբերյալ վճիռ է կայացրել: Ըստ դատարանի կայացրած վճռի՝ որոշվել է մերժել թանգարանը մզիկթի վերածելու հայցը: Դատարանը որոշման մեջ նշում է, որ այդպիսի վճիռ ընդունվել է թանգարանը մզկիթի վերածելու համար համապատսխան հիմքեր չգտնելու հանգամանքով:
Թուրքական «Զաման» օրաթերթը անդրադարձել է Այա Սոֆիան մզկիթի վերածելու դատավարությանը: Նշվում է, որ 1461 թվականին Սուլթան Մեհմեդի կողմից այն նվաճվելուց հետո ծառայել է որպես մզկիթ, իսկ 1961 թվականին վերանորոգումից հետո վերածվել է թանգարանի: Թանգարան վերածվելուց հետո առաջին անգամ 2012 թվականի հունիսի 28-ին Սուրբ Այա Սոֆիայում նամազ է արվել: Աղբյուրը նշում է, որ մինչ այդ Սուլթան Մեհմեդի հիմնադրամին պատկանող Այա Սոֆիա թանգարանը 2012 թվականին հանձնվել է Թուրքիայի հիմնադրամների վարչությանը: Այդուհետ թանգարանը դասվել է կրոնական շինությունների շարքին և ծառայել է որպես մզկիթ:
Թանգարանի՝ մզկիթի վերածումը չթույլատրելու նպատակով՝ Տրապիզոնի ճարտարապետների միությունը, մշակութային ֆոնդերի պահպանության տարածքային վարչությունը, արվեստների տուն միությունը և այլ կազմակերպություններ 2013 թվականի հունիսի 25-ին դիմել էին Տրապիզոնի մշակութային հարստությունների պահպանության տարածքային վարչություն: Ինչպես նշվեց, դատարանի կողմից կայացված վճռի համաձայն, շինությունը արգելվում է օգտագործել որպես մզկիթ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |