• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:56, 29 Հոկտեմբեր 2013

Թուրք սյունակագիր. «Արդյո՞ք անկեղծ էր Էրդողանը` հայերի իրավունքների մասին խոսելիս»

Թուրք սյունակագիր. «Արդյո՞ք անկեղծ էր Էրդողանը` հայերի իրավունքների մասին խոսելիս»

«Այս երկրում հայ ուղղափառ քաղաքացիներ ունե՞նք: Իհարկե: Հայ քաղաքացիները հարկեր վճարու՞մ են: Իհարկե: Նրանց հավատքը հավուր պատշաճի կազմակերպելը քո պարտականությունն էլ է»: Թուրքիայի վարչապետ Էրդողանը ահա այսպիսի խոսքերով պատասխանել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դեվլեթ Բահչելիին, ով Էրդողանին քննադատել էր, ասելով՝ մզկիթները քանդում և փոխարենը եկեղեցիներ ես կառուցում: Թուրքական «հյուրրիեթ» օրաթերթում հրապարակվել է սյունակագիր Մեհմեդ Յըլմազի հոդվածը, որը վերաբերում է Էրդողանի վերոնշյալ խոսքերին: Ըստ Յըլմազի՝ վարչապետի կողմից նման կերպ արտահայտվելը կարևոր է, քանի որ Թուրքիայում հրեաները, հայերը, հույները, ասորիները միայն կրոնական այլադավանության համար միշտ խտրականության են հանդիպել:

Թուրք սյունակագիրը նկատում է, որ նրանք էլ բոլորի նման հարկ են վճարում, ծառայում են բանակում, մասնակցում են ընտրություններին, սակայն երկար տարիներ շարունակում են այնպիսի վերաբերմունքի արժանանալ,  կարծես թե «օտարականները» լինեն:

Անշուշտ, պետության պարտականությունն է առանց կրոնական խտրականության կարողանալ ապահովել իր քաղաքացիների դավանանքի ազատությունը, սակայն ոքրան էլ որ դա կարևոր է, միևնույն է, դա բավարար չի կարելի համարել:

Ըստ նրա՝ ասել թե «Եկեղեցիներ եմ վերանորոգում». չի նշանակում, որ պետական այլ պատասխանատու գործերն ի չիք եղան: Վարչապետը այս ամենը բարձրաձայնում է, սակայն այն ամբողջը, որը անհրաժեշտ է, բնականաբար չի կարող արտահայտվել:

Երբ  հայտնի դարձավ ժողովրդավարացման փաթեթը», Հունաստանն իր մուսուլման թուրք քաղաքացիներին ճնշումների էր ենթարկում,  այդ իսկ պատճառով Թուրքիայում հույն քաղաքացիները նույն վերաբերմունքի արժանացան:

Յըլմազը գտնում է, որ արտաքին քաղաքականության մեջ առկա «փոխադարձ կանոնը» երկրի քաղաքացիների դեմ կիրառելը ճիշտ չէ: Նա նաև նշում է, որ նմանօրինակ խոսքեր արտահայտող քաղաքական գործչի ղեկավարած կուսակցության անդամ չպետք է տառապի ռասիզմով, առավել ևս լինի քաղաքապետի մշակութային հարցերով խարհրդական:

«Գեզի զբոսայգու իրադարձությունների ժամանակ հայերի, հույների և հրեաների հասցեին ռասիստական բնույթի խոսքեր ասած Ստամբուլի քաղաքապետի խորհրդարականը դեռ շարունակում է պաշտոնավարել: Եթե Էրդողանը ամենայն անկեղծությամբ էր խոսում, ապա այս ամենը ինչպե՞ս կբացատրեք»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}