Տարածաշրջան12:13, 28 Հոկտեմբեր 2013
Նորվեգիայի թագավորը մեկնելու է Թուրքիա` զարգացնելու երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով նոյեմբերի 5-7-ը Անկարայում է
գտնվելու Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդը: Այդ մասին տեղեկացվել է Թուրքիայի
նախագական նստավայրի մամուլի ծառայությունից: Նշյալ երկու երկրների միջև
դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1926-ից, բայց մինչև օրս չի եղել
այցելություն պետության առաջին դեմքի մակարդակով:
Հարալդի 5-րդի այցի շրջանակներում կայանալիք մի շարք պաշտոնական հանդիպումների ընթացքում նախատեսված է քննարկել երկկողմ հարաբերությունները զարգացնելու, ընդլայնելու և խորացնելու բազմաթիվ հարցեր, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարթությունում: Ուղիներ են փնտրվելու երկուստեք առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու և փոխադարձ ներդրումային ծրագրեր կատարելու համար:
Նոյեմբերի 6-ին Նորվեգիայի թագավորն Անկարայում մասնակցելու է «թուրք-նորվեգական էներգետիկ համագործակցության» ֆորումի բացմանը: Թուրքիան կարևորում է Նորվեգիայի` էներգաարտադրող երկիր լինելու և այդ ասպարեզում լուրջ փորձ ու տեխնոլոգիա ունենալու հանգամանքը: Այնուհետև Հարալդ 5-րդը Ստամբուլում հանդիպում է ունենալու Թուրքիայի գործարար շրջանակների հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |