• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:13, 28 Հոկտեմբեր 2013

Թուրք լրագրող. «Ծիծեռնակաբերդում կրակն անմար է, իսկ մեխակները` միշտ թարմ»

Թուրք լրագրող. «Ծիծեռնակաբերդում կրակն անմար է, իսկ մեխակները` միշտ թարմ»

Երևանում գտնվող թուրք լրագրող, «Թարաֆ» թերթի հոդվածագիր Օզլեմ Էրթանը, իր «Ցեղասպանության հուշարձանում կնոջ թախծոտ ձայնը» վերնագրով հոդվածում կիսվում է Ծիծեռնակաբերդից  և Հայոց ցեղասպանության թանգարանից ստացած իր տպավորություններով:
Ստորև ներկայացնում ենք թուրք լրագրողի հոդվածը` որոշակի կրճատումներով.

«Հուշարձան բարձրանալիս օդի ջերմաստիճանը գնալով իջնում է: Մրսելով`վերարկուիս կոճակները կոճկում եմ: Կամ Երևանի կենտրոնի և Ցեղասպանության հուշարձանի գտնվելու վայրի միջև ջերմաստճանային տարբերություն կա, կամ ես եմ այդպես զգում:
Ցեղասպանության հուշարձանին հասնելու պես կանացի մի ձայն է լսվում, թախծոտ հայկական մեղեդի .Դլե յաման է երգում կինը: Գեղեցիկ և զգացմունքային ձայնը ծիծեռնակի պես թևածում է օդում…

Ցավոտ անցյալի վկայությունները

Ցեղասպանության թանգարանը 98 տարի առաջվա մղձավանջը արտացոլող հայելու է նման: 1915 թվականին տեղի ունեցածի մասին պատմող լուսանկարների, փաստաթղթերի կողքով անհնար է պարզապես թանգարան այցելող մի զբոսաշրջիկի նման հանգիստ անցնել: Հուզվում ես, տխրում. լուսանկարների մարդկանց դեմքերին նայելիս սիրտդ ցավում է:

Առաջին բաժնում արևմտյան` այսինքն Անատոլիայի հայերի մինչև 1915 թվականը ապրած կյանքի մասին է պատմվում: Հին թերթեր, մարդահամարի տվյալներ, եվրոպացի զբասաշրջիկների` Արևմտյան հայերի առօրյայի մասին նոթեր և այլ մանրամասներ:Թանգարանի գլխավոր սրահը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

Մահվան երթ

Հայոց ցեղասպանության հիշատակի օր համարվող ապրիլի 24-ին 235 հայ մտավորականներ ձերբակալվել են ու ուղարկվել  մի ճանապարհորդության, որը մահով պետք է ավարտվեր: Թանգարանում նրանց նկարներն եմ նայում: Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Կոմիտաս և այլոք: Անատոլիայի հայ հասարակության ինտելեկտուալները, որոնք մի քանի օրում բնաջնջվեցին:

 
Ցավի դաջվածքները

Դիտում ենք ռմբակոծված հայկական եկեղեցիների լուսանկարները: Այդ ժամանակաշրջանում 2 հազարից ավել եկեղեցի է ոչնչացվել: Ոչ միայն մարդիկ, այլ նաև նրանց հետքերն են ջնջվել:
Այստեղ դաջված կանանց նկարներն էլ կան: Ընտանքիներին կորցրած, բռնությամբ մահմեդականացված, թուրքացված, քրդացված հայ կանայք : Թանգարանի վերջին բաժնում նրանց նկարներն են: Բոլորի ճակատներին նույն դաջվածքն է: Իրենց ապրած ցավի, ամոթի խորհրդանիշը հանդիսացող դաջվածքներով պատմության մի մութ կետում կանգնած մեզ են նայում:

Անատոլիայի 12 վիլայեթները և անմար կրակը

«Թանգարանից դուրս գալով քայլում ենք դեպի ցեղասպանության հուշարձան: Դլե յամանը դեռ հնչում է: Անատոլիայի հայերի ապրած 12 վիլայեթները խորհրդանշող քարե սյուների ներսում անմար կրակն է վառվում:  Կրակն անմար է, իսկ ցեղասպանության զոհերի հիշատակին դրվող մեխակները` միշտ թարմ…»:

Ermenihaber.am





Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}