Հասարակական07:49, 28 Հոկտեմբեր 2013
Էրդողան. «Հայ քաղաքացիների իրավունքները պաշտպանելը մեր պարտականությունն է »

Թուրքիայի
վարչապետ
Ռեջեփ
Թայիփ
Էրդողանը
պատասխանել
է
ընդդիմադիր
«Ազգայնական
շարժում»
կուսակցության
(ԱՇԿ-MHP)
առաջնորդ
Դևլեթ
Բահչելիի
քննադատություններին:
Վերջինս
ասել
էր,
որ
վարչապետը
մի
կողմից
ճանապարհ
կառուցելու
համար
պատրաստ
է
մզկիթ
քանդել,
մյուս
կողմից
էլ
ժողովրդի
վճարած
հարկերով
Աղթամարի
եկեղեցին
է
վերանորոգում:
Բահչելիին ուղղված խոսքում Վանում գտնվող Էրդողանը հարց է ուղղել, թե արդյո՞ք այս երկրում ուղղափառ հայ քաղաքացիներ չկան և նրանց իրավունքների պաշտպանությունը արդյո՞ք իրենց պարտականությունը չէ, և մի՞թե նրանք հարկ չեն վճարում: «Իհարկե կան, և հարկեր էլ վճարում են: Նրանց իրավունքների պաշտպանությունը նաև ձեր պարտականությունն է: Իսկ ես այս անում եմ և՛ իսլամի, և՛ մարդկային, և՛ խղճի, և՛ օրենքի թելադրանքով: Այս գործը անփորձները չեն կարող անել»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է թուրքական «Հյուրրիյեթ» թերթը:
Հիշեցնենք, որ
վերջերս
կառավարությունը
հաստատել
էր
նոր
ճանապարհի
շինարարության
նախագիծը, որն
անցնելու
էր
անտառի
միջով: Որոշման
դեմ
սկսված
բողոքներին
ի
պատասխան՝
Էրդողանը
հայտարարել
էր, որ
եթե
անգամ
ճանապարհին
մզկիթ
էլ
լինի, այն
կքանդի
և
ուրիշ
տեղ
նորը
կկառուցի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |