Հասարակական10:12, 26 Հոկտեմբեր 2013
Գենդերային հավասարության զեկույցում Թուրքիան 136 երկրների շարքում 120-րդ տեղում է

Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum, WEF) հրապարակել է իր ամենամյա «Գենդերային հավասարության համաշխարհային վարկանիշը», որտեղ Թուրքիան 136
երկրների շարքում զբաղեցնում 120-րդ հորիզոնականը:
Թուրքական «Հյուրիյեթը» նշում է, որ զեկույցում Թուրքիայի արդյունքները ամենավատ
արդյունքերից են: Պարբերականը նշում է, որ նույն վարկանշում Թուրքիան անցած տարի զբաղեցրել
է 124-րդ տեղը իսկ 2006 թվականին` 115 երկրների շարքում եղել է 105րդը:
Զեկույցում նշվում է, որ թուրք կանանց շրջանում գործազրկությունը կազմում է
11% (տղամարդիկ 9%), կեսօր աշխատող կանայք 24% (տղամարդիկ 9%) են կազմում, իսկ
բանկային հաշիվ ունեն թուրք կանանց 23%, (տղամարդիկ 82%): Թուրքիայում ղեկավարի պաշտոն զբաղեցնում են
կանանց 4 %ը:
Նույն զեկույցի համաձայն Հայաստանը 94-րդ տեղում է, իսկ անցյալ տարի 92-րդն
էր:
2006-ից հրապարակվող այս վարկանիշի առաջատարը այս տարի ևս, ինչպես որ անցյալ տարի, Իսլանդիան է: Նրան հաջորդում են Ֆինլանդիան և Նորվեգիան: Լավագույն հնգյակը եզրափակում են Շվեդիան և Ֆիլիպինները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |