• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:09, 25 Հոկտեմբեր 2013

Հայկո Բաղդատ. «Եթե Գյուլի մայրը, իրոք, հայ է, ի՞ նչ է, նա պետք է հրաժարակա՞ն տա»

Հայկո Բաղդատ. «Եթե Գյուլի մայրը, իրոք, հայ է, ի՞ նչ է, նա պետք է հրաժարակա՞ն տա»

Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին, կուսակցական ժողովի ժամանակ խոսելով կառավարության կողմից ներկայացված «ժողովրդավարացման փաթեթով» նախատեսված շրջանների քրդերեն անվանափոխումների մասին, բավականին խիստ գնահատականներ է տվել:

Թուրքիայում հայտնի հայ լրագրող Հայկո Բաղդատը թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակված իր հոդվածում  Բահչելիի ելույթն այլատյացություն է որակել:

Բաղդատը հոդվածում գրում է, որ քաղաքական հակառակորդների ազգային պատկանելությունը թիրախավորելը  Թուրքիայում նորաձևության պես մի բան է դարձել:

Ըստ Բաղդատի՝ Բահչելիի խոսքերից հետո պարզ է դառնում հետևյալը.

«Այս երկիրը թուրքերինն է: Թուրքերը այս տարածքները գրավելուց հետո պարտավոր էին ջնջել, վերացնել անցյալից մնացած բոլոր հետքերը:

Այս տարածքներում ապրող ժողովրուրդների` իրենց զավակներին սեփական մշակույթին, լեզվին բնորոշ անուններ տալը, բնակության վայրերը իրենց հին անունով կոչելը համարվում է անջատողականություն:

Յուրաքանչյուր մարդ, ում գործունեությունը չի համապատասխանում ավանդական պետական քաղաքակությանը, համարվում է դավաճան, և դա ընդգծելու համար նրան քրդական, հայկական կամ հրեական ծագում ունենալու մեջ մեղադրանքներ հնչեցնելը շատ սովորական է: Քանի որ այս երկրում թուրքական ինքնությանը չհնազանդվելով սեփական մշակույթը պահպանել ցանկացող յուրաքանչյուր ոք թիրախի տակ է հայտնվում:

Կարող եք նախագահ դառանալ, բայց եթե ձեր մայրը իսլամացված հայ է, ապա պետք է զգույշ լինեք:

Կարոք եք նախարար դառնալ, բայց ձեր անունը, Հադո, Հազո կամ Հանդեր չի կարող  լինել:
Կարող եք «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)  նախագահ լինել, բայց  եթե դերսիմցի ալևի եք և ձեր մայրիկի անուն էլ Յեմուշ է, ապա այդ հանգամանքը մարդկանց հանգիստ չի տա:

Պարզապես մի քանի հարց եմ ուզում տալ:

Լավ, եթե իսկապես Աբդուլլահ Գյուլի մայրը իսլամացված հայ է, ի՞նչ կլինի:  Նախագահը պետք է հրաժարական տա՞:

Թուրքիայում ինչքա՞ն այդպիսի մարդիկ կան:

Եթե իսկապես սա ճիշտ է, ապա այդ մայրը, որի բոլոր հարազատներին սպանել են, նրան էլ ստիպել մուսուլման դառնալ, արդյո՞ք այնպիսի կյանք չի ապրել, որի համար պետք է որ մենք իր առջև ծնկի գանք և ներողություն խնդրենք:

Եթե Յեմուշ մայրիկը հայ է, ապա Դերսիմում որքա՞ն այդպես ծպտյալ ալևի մայրեր կան:
Ու՞ր են նրանց հայրերը, քեռիները, հորեղբայրները, ինչու՞ են միշտ միայն մայրերը, տատիկները հայ:

Այս երկրում ապրող հայերը, հույները հրեաները  ի՞նչ պետք է զգան, երբ այլոց մեղադրում են հայկական, հունական արմատներ ունենալու մեջ:

Դե եթե իրավիճակը այսպիսին է, ես էլ «կանիծեմ», որ Բահչելիի հայկական ծագման մասին  պնդումնները ճիշտ դուրս գան:

Շատ լավ եմ հիշում, որ ժամանակին էլ Բահչելիին էին հայկական արմատներ ունենալու մեջ մեղադրում: Այժմ միակ ցանկությունս այդ է: Գոնե մեր բարկությունը մի քիչ ուրախության կվերածվի:

Կհանգստանանք»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}