• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:43, 25 Հոկտեմբեր 2013

Ա ՛խ, Ախպարիգ

Ա ՛խ, Ախպարիգ

Թուրքական «Միլլիյեթ» թերթում Նեջդեթ Սարաչի կողմից հրապարակված «Ա ՛խ, Ախպարիգ» վերնագրով հոդվածում խոսվում է Հրանտ Դինքի սպանության պատճառների ու դատավարության անպտղության մասին: Հոդվածը, որոշ կրճատումներով՝ ստորև.

«Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկում՝ Քուրթուլուշում, մեծացած բոլոր երեխաների նման իմ ականջին էլ հայկական արտահայտություններից ամենաբնութագրողը «Ախպարիգ»-ն է: Ախպարիգը թուրքերեն «Աբի» (մեծ եղբայր) հասկացությունից էլ ավելի մտերմիկ դիմալաձև է: 1970-ականներին ԱՍԱԼԱ-ի գործողությունների հետևանքով հայերի նկատմամբ թշնամության աճի հետ զուգընթաց մեր փողոցում և ախպարիգ բառի գործածությունը և ախպարիգները պակասեցին: Դրանից հետո էլ անունները սկսեցին փոխվել. Հակոբների, Զադիգների ու Միհրանների փոխարեն դրվեցին Ասլաններ, Մուրատներ ու Բուրաքներ: Դինքի Սպանության 6-րդ տարեդարձի կապակցությամբ նրա ընկերների «Այստեղ ենք ախպարիգ» անվամբ ինտերնետային կայքը տեսնելով՝ ես էլ Քուրթուլուշը հիշեցի…

Ա՛խ, Ախպարիգ, Գրեթե պարզ էր, թե քո սպանությունը ինչպես է ծրագրվել ու իրականացվել, սակայն դատարանը ոչ կազմակերպությանը կարողացավ գտնել, ոչ էլ քո սպանության իրական մեղավորներին: Ինչպես քո փաստաբան Ֆեթհիյե Չեթինն է ճիշտ բնութագրում. «վերադարձանք այնտեղ, որտեղ գտնվում էինք 6 տարի առաջ»: Չնայած քո անձի շուրջ ստեղծված   հասարական կարծիքին՝ խիղճն ու արդարությունը դատարկ բովանդակությամբ հասկացությունների նման շարունակում են դոփել իրենց տեղում: Ինչպես չդոփեն, եթե լավ ոստիկանի դերի մեջ մտածներն ու նույնիսկ կեղծավորությամբ քո կողքին գտնվողները չտեսնելու են տալիս 301 հոդվածով քեզ դատապարտելու թույլտվություն տված ու քո սպանության դատավարության վրա գործադրված ճնշումներում լուրջ դերակարարություն ունեցող Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուի որդու հարսանիքին Էրդողանի վկա դառնալու հանգամանքը:

Ա՛խ, Ախպարիգ, նոյնիսկ նրանք, ովքեր կարծես քո շահերն են պաշտպանում, չտեսնելու են տալիս Ստամբուլի Սամաթիա թաղամասի «վերջին հայերի» հետ կատարված դեպքերը: Տարեց հայ կինը սպանվում է, ուրիշները հարձակման ենթարկվում: «Ակօս»-ը գրում է՝ «Սամաթիան փշի վրա» է, իսկ ոստիկանությունը ինչպես միշտ հանգիստ է: Ոստիկանությունը. «Մարիցա Քյուչուքի սպանությունը անփորձ մարդու կողմից կատարված սպանություն է»-ից բացի ոչինչ չի կարողանում ասել: Իրականությունն այն է, որ մի երկրում, որի վարչապետը նույնիսկ հեռուստացույցով կարող է ասել. «Մեզ ոչ հայկական, ոչ հրեական, ոչ էլ ներեցեք հունական ոչինչ չի մնացել»՝ վիրավորելով այդ համայնքներին, ոստիկանության մտքով չի կարող անցնել, որ այդ զարգացումները խորը ատելության արդյունք են»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}