Տարածաշրջան12:52, 24 Հոկտեմբեր 2013
ԱՄՆ դեսպան. Մտահոգ ենք Թուրքիայի՝ Չինաստանից հակահրթիռային համակարգեր գնելու որոշմամբ

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնը հանդիպել է Թուրքիայի Դիվանագիտական թղթակիցների միության անդաների հետ: Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ դեսպանը, ի թիվս այլ թեմաների, խոսել է նաև Չինական ընկերությունից հակահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի որոշման մասին: Վերջինս, նշելով, որ իրենք խիստ մտահոգ են նշյալ որոշմամբ, ասել է, որ հակահրթիռային կայաններ արտադրող ընկերության վրա ԱՄՆ-ում երկու անգամ պատժամիջոցներ է կիրառվել: Դեսպանը պատասխանել է նաև թեմայի հետ կապված Էրդողանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս ասել էր, որ, եթե ՆԱՏՕ-ն այդքան զգացմունքային է, ապա մի շարք անդամ երկրների զինանոցներում ռուսական զենքեր կան…
Դեսպանն ի պատասխան ասել է, որ դրանք սովետական ժամանակաշրջանի մնացուկներ են:
Հակահրթիռային կայանների վերաբերյալ հարցին պատասխանելիս Ռիկարդոնը թվարկել է ռազմական ոլորտում թուրք-ամերիկյան հաջող համագործակցության արդյունքում կյանքի կոչված մի շարք նախագծեր՝ ավելացնելով, որ եթե Թուրքիան համագործակցի մի ընկերության հետ, որի նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել, ապա դա կազդի Թուրքիա-ԱՄՆ ռազմական համագործակցության վրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |