Տարածաշրջան10:18, 24 Հոկտեմբեր 2013
Financial Times. Ի՞նչ են մեզ պատմում ծառերը Թուրքիայի ապագայի մասին

Թուրքիայում քաղաքացիական ընդվզումներ են նկատվում
և դարձյալ բնապահպանական հողի վրա: Բրիտանական «Financial Times» պարբերականի
թղթակից Դանիել Դոմբեյն անդրադարձել է այդ քաղաքացիական բողոքի ալիքին ու դրա
պատճառներին:
«Ի՞նչ են մեզ պատմում ծառերը Թուրքիայի ապագայի մասին» հոդվածում Դոմբեյը մատնանշում է հիմնական 5 հանգամանք, որոնցով էլ պայմանավորում է Թուրքիայում ստեղծված հասարակական տրամարդությունները:
1. Էրդողանն իր կարիերան կառուցել է «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) իսլամահենք քաղաքականության վրա: Եվ հանկարծ հայտարարում է, որ ճանապարներն այնքան կարևոր են քաղաքակրթության համար, որ ոչ միայն ծառեր կկտրեն, այլև մզկիթ էլ, եթե հարկ լինի, կքանդեն և ուրիշ տեղ կկառուցեն:
2. Էրդողանն ավազակ է անվանել այն քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել Անկարայում հարյուրավոր ծառահատումների միջոցով ճանապարհաշինություն իրականցնող իշխանությունների դեմ:
3. Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին հարող Գեզի զբոսայգու ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անհայտ: Այնտեղ օսմանյան շրջանում եղած զորանոցը վերականգնելու վերաբերյալ նախագծերը դեռ սպասողական փուլում են: Թաքսիմի շրջակայքի հետ կապված Էրդողանի ծրագրերը, այնուամենայնիվ, իրագործվում են այլ դրսևորումներով. Արդեն բետոնապատվել է Գեզիի մոտով անցնող պողոտայի մի մասը:
4. Այժմ քննարկումների կենտրոնում հայտնվել են նոր ավելի խոշոր քաղաքաշինական նախագծեր, որոնք դարձյալ պետք է իրականացվեն ծառահատումների միջոցով: Օրինակ` Բողազ կամրջի շինարարության ժամանակ բազմաթիվ ծառեր են հատվում: Կամ Ստամբուլում նոր օդանավակայանի կառուցման նախագիծը ենթադրում է 2.5 մլն ծառերի ոչնչացում:
5. Այդքանից հետո կառավարությունում դեռ խոսում են կանաչ գոտու պահպանության կարևորության մասին: Ապրիլին Ստամբուլում կայացած ՄԱԿ-ի ֆորումում ելույթ է ունենում Էրդողանը և հայտնում, որ Թուրքիայում կանգնեցվել է 2 մլրդ տնկի: Վերջում էլ հնդկացիների թևավոր խոսքերից մի մեջբերում է կատարել:
Կտրեք բոլոր ծառերը, որսացեք բոլոր կենդանիներին, կեղտոտեք բոլոր ջրերը ու երբ արդեն անհնար կլինի անգամ օդ շնչել, այդ ժամանակ կգիտակցեք, որ փողը չեք կարող ուտել»:
Հոդվածագիրը եզրափակում է` հարցնելով. «Եվ սա՞ է առաջնորդը, որ կոչվում է Ռեջեփ Թայիփ Էրդողան»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |