Հասարակական09:20, 23 Հոկտեմբեր 2013
«Hürriyet»ը հանեց ԼՂՀ անվանումը բաժանորդագրության հայտից. հարց ընթերցողից

Օրեր առաջ ադրբեջանական մամուլում տարածվել էր
տեղեկություն այն մասին, որ
թուրքական առաջատար պարբերականներից մեկի` «Հյուրրիյեթ»-ի էլեկտրոնային տարբերակում բաժանորդագրության համար լրացվող տվյալների մուտքագրման պատուհանում
նշված պետությունների ցանկում տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
անվանումը:
Ադրբեջանական մամուլը սա որակել էր որպես «Հյուրրիյեթ»-ի կողմից մեծ անարգություն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»:
Բանը հասել էր նույնիսկ նրան, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմել էր Բաքվում Թուրքիայի դեսպանատուն` փորձելով պարզաբանում ստանալ հարցի
վերաբերյալ:
Թե դեսպանատանը ինչ պարզաբանում տվեցին Ադրբեջանի արտգործնախարարին, կամ առհասարակ տվեցին պարզաբանում
թե ոչ հայտնի չէ, սակայն այն, որ
թուրքական կողմը հերթական անգամ «ականջները կախեց» ադրբեջանական հիստերիայի
առաջ ակնհայտ է: «Հյուրիյեթի» բաժանորդագրության համար լրացվող հայտից արդեն հանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվանումը:
Ուշագրավ է, որ «Հյուրրիեյթը» դա արեց
անաղմուկ, առանց որևէ հայտարարության ու բացատրության` հավանաբար,
չցանկանալով թեմայի վերաբերյալ ավելորդ աղմուկ բարձրացնել:
Ի տարբերություն «Հյուրրիյեթի»` ադրբեջանական կողմը գլխի չէր ընկել, որ ի լուր
աշխարհի աղմկելուց առաջ կարելի էր պարզապես նամակ ուղարկել «Հյուրրիյեթի»
խմբագրություն ու հայտնել վրդովմունքի
մասին:
Ակնհայտ է, որ իր այս «լուռ» քայլով «Հյուրիյեթը» նպատակ ուներ խլացնել աղմուկը:
Եվ այժմ երկու կողմն էլ լուռ են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվանումը
հեռացված է, բայց...
Հարգելի «Հյուրիյեթ» թերթի խմբագրություն
`
Թեմայի վերաբերյալ ձեր պարզաբանումը բացի ադրբեջանցիներից հետաքրքրում է նաև ձեր շատ այլ ընթերցողների: Եթե ադրբեջանցիներին հետաքրքրում էր, թե ինչ գործ ունի
ԼՂՀ անվանումը պետությունների շարքում,
ապա մեզ հետաքրքրում է, թե ինչու այն այլևս չկա այդ ցանկում:
Ի՞նչը կամ ո՞վ
ձեզ ստիպեց հեռացնել ԼՂՀ անվանումը:
Թուրքիայի առաջատար պարբերականներից մեկը
կարծում եմ ճիշտ կլինի, որ պատասխանի իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընթերցողների
հարցերին, քանի որ որպես
ձեր մշտական ընթերցող ես օրեր առաջ անդամագրվեցի «Հյուրրիյեթ»ի էլեկտրոնային տարբերակին`երկիրը նշելով ԼՂՀ,
իսկ հիմա այդ նույն հայտում չեմ կարողանում գտնել ԼՂՀ անվանումը: Ինչու՞:
1.
2.
Աստղիկ Իգիթյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |