Տարածաշրջան13:16, 22 Հոկտեմբեր 2013
Քեմալ Քըլըչդարօղլու. Էրդողանի ձեռքերն արյունոտ են

Թուրքիայի
գլխավոր ընդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության, առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության համագումարի ժամանակ սուր քննադատության է ենթարկել
վարչապետ էրդողանին: Թուրքական «Ջումհուրիյեթ»-ի հաղորդմամբ՝ Քլըչթարօղլուն, անդրադառնալով թուրք օդաչուների ազատ արձակմանը ասել է.
«Ուրախալի զարգացում տեղի ունեցավ, մեր օդաչուները ազատ արձակվեցին: Մերոնք էլ այնպես դիմավորեցին նրանց օդանավակայանում, կարծես թե իրենք էին ազատել: Ծնկիր
ու Քաթարի շեյխի համար աղոթիր ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու են օդաչուները գերեվարվել:
Թուրքիայի
քաղաքացիները արդյոք կարողանում են Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում
կամ Իրաքում ազատ զբոսնել: Չեն զբոսնում, և
պատճառը քո ( Էրդողան-EH)
վարած քաղաքականությունն է»:
Վերջինս մատնացույց է արել նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ
Թուրքիայի ձևավորած վատ հարաբերությունները ավելացնելով, որ այս պահին Էրդողանը չի կարող այցելել այդ երկրներից որևէ մեկը:
Անդրադառնալով Սիրիայից Թուրքիա անցած փախստականների թվին՝ Քըլըչդարողլուն
ասել է, որ ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե նրանց թիվա 100 հազար է, ինչպես պնդում
է կառավարությունը: Վերջինս մեղադրել է Էրդողանին սահմանային ստուգումները պատշաճ կերպով
չիրականացնելու համար ասելով. «Դու չես կարող ստուգել սահմանը, քանզի համագործակցում
ես ահաբեկչական կազմակեպության հետ: Հայրն ասում է. «Իմ երեխային խփած գնդակը Թուրքիայից
եկավ»: Էրդողանի ձեռքերն արյունոտ են: Ահա այսպիսինն է իրավիճակը Մերձավոր Արևելքում»:
Քըլըչդարօղլուի խոսքերով Թուրքիան արտաքին աշխարհում արդեն վստահության
ճգնաժամ է ապրում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |