Հասարակական12:51, 22 Հոկտեմբեր 2013
Հայերի պատրաստած կոչնակները արվեստի գործ են համարվում Թուրքիայում և գողերի թիրախ են դարձել

Թուրքիայի Մուղլա նահանգում մոտ
150-ամյա պատմական տների կոչնակները հայտնվել են գողերի թիրախում: Ըստ թուրքական «Գերչեքգյունդեմ» լրատվական կայքի` հայ և հույն
վարպետների ձեռքով պատրաստված երկաթյա կոչնակները իրենցից արվեստի գործ են ներկայացնում:
Սակայն կոչնակների թիվը գնալով պակասում է, քանի որ ավազակները գողանում են դրանք
ու վաճառում հնաոճ իրերի սրահներին:
Ճարտարապետ Էրթուղրուլ
Ալադաղը, ով ուսումնասիրում է կոչնակների պատմությունը , ասում է. «Հայ և հույն վարպետների հմուտ ձեռքերի
աշխատանքը հանդիսացող կոչնակները հին տների ամենակարևոր աքսեսուարներներից են:
Դրանք բացի զանգի գործառույթ կատարելուց, նաև արվեստի իսկական գործ են»:
Ալադաղը պատմում է, որ ամեն տան կոչնակ յուրահատուկ է եղել և դրա արձակած ձայնն էլ
տարբերվել է մյուս տների կոչնակների ձայնից: Նա ասում է նաև, որ այս պատմական
տներում ապրող անձանցից յուրաքանչյուրը դուռը յուրովի էր թակում, և տնեցիները
կոչնակի ձայնից հասկանում էին, թե ով է եկել: Օրինակ` տան տղամարդը կոչնակը
2 անգամ էր թակում, երեխաները ` արագ ու շատ իսկ հյուրերը թակում էին դանդաղ:Եթե
տան տերը կարճ ժամանակով էր ինչ-որ տեղ գնում, կոչնակի վրա` կարճ թել էր կախում:
Իսկ եթե երկար ժամանակով էր ինչ-որ տեղ գնում` երկար թել էր կախում: Այսպիսով
հյուրերը, թելին նայելով, կարող էին հասկանալ, թե տան տերը երբ է վերադառնալու:
Ալադաղը նշում է, որ Մուղլայի պատմական կոչնակները իրենց ներկայացրած մշակույթի և
կենցաղի հետ միասին վերանալու վտանգի տակ են և անհրաժեշտ է դա կանխել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:
Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել:
Առավել բարդ է վիճակը Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |