Գիտակրթական13:57, 22 Հոկտեմբեր 2013
Թուրքիայից ուղեղների արտահոսքը դադարել է, սկսվել է ներհոսքը

Թուրքիայից կատարված ուղեղների արտահոսքը այժմ հակառակ ուղղություն է վերցրել.
ժամանակին երկրից արտագաղթած մասնագետները վերադառնում են Թուրքիա: Միայն այս տարի
արդեն 117 թուրք գիտնական է ցանկություն հայտնել վերադառնալ Թուրքիա և կատարել հետազոտական
աշխատանքներ: Նրանց մեծ մասն ամերիկաբնակ թուրքեր են:
Այս մասին հայտնող թուրքական «Սաբահ» թերթը այդ տենդենցը հիմնավորում է այն հանգամանքով, որ աճել է Թուրքիայի տնտեսության նկատմամբ ունեցած մարդկանց վստահությունը: Գիտարդյունաբերության և տեխնոլոգիայի հարցերով նախարար Նիհաթ Էրգյունը նշել է, որ թուրք գիտնականների ներհոսքը Թուրքիա ավելացել է գրեթե 5 անգամ հատկապես ԱՄՆ-ի «Վիրջինիա», «Սթենֆորդ» և «Ջոն Հոփքինս» նշանավոր համալսարաններից:
Այս հարցում զգալի դեր է խաղացել Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) կողմից մեկնարկված նախագիծը, որը, շահավետ պայմաններ առաջարկելով արտերկրում բնակվող թուրք գիտնականներին, խրախուսում է նրանց վերադառնալ և գործունեություն ծավալել հայրենիքում: Թուրքիա վերադառնալու համար այդ նախագծին կարող են դիմել գիտական աստիճան ունեցող թուրք մասնագետները և նաև այն շրջանավարտները, որոնք առնվազն 4 տարի հետազոտական աշխատանքներ են կատարել արտերկրում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |