Տարածաշրջան07:31, 22 Հոկտեմբեր 2013
Թուրք հոդվածագիր. «Ղարաբաղի պատերազմի ժամանակ Իրանը չի օգնել մահմեդական Ադրբեջանին»

Որքա°ն են իրական Իսրայելի և Իրանի թշնամական հարաբերությունները: Թուրք
սյունակագիր Գյուլթեքին Ավջըն իր «Մոլլայի ռեժիմի և Իսրայելի սիրախաղը» հոդվածում
խնդրո առարկա է դարձրել հենց այդ հարցը: Թուրքական «Բուգյուն» օրաթերթում տպագրված
նշյալ հոդվածում պատմական անդրադարձ է կատարվում Իրանի 1979թ. իսլամական
հեղափոխությանը, որի արդյունքում շահի իշխանությունը տապալվեց և ստեղծվեց Իրանի
Իսլամական Հանրապետություն:
Գյուլթեքին հիշեցնում է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնիի արձակած ֆեթվան (կրոնական հրահանգ), որով դադարեցվեցին շահերի օրոք սկսված միջուկային ծրագերի իրագործումը: Ավելին` Խոմեյնին արգելեց նաև քիմիական և կենսաբանական զենքերի արտադրությունը: Նրա մահից հետո`1989-ին, առաջնորդությունը ստանձնած Ալի Համենեին չեղյալ հայտարարեց վերոնշյալ ֆեթվան ու նոթ թափով վերսկսվեցին միջուկային ծրագերի կենսագործումը:
Թուրք հոդվածագիրը նկատել է տալիս, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Խոմեյնիի վարչակազմը մահմեդական Ադրբեջանին օգնելու փոխարեն զենքով ու այլ միջոցներով աջակցում էր Հայաստանին, ինչը, ըստ Գյուլթեքինի, խիստ տարօրինակ դրսևորում էր:
Խոմեյնին ժամանակին միշտ բացասաբար էր արտահայտվում Արևմուտքի հասցեին, Իսրայելն անվանում էր սատանայական պետություն, բայց օրինակ Իրաք-Իրանյան պատերազմի ժամանակ Իսրայելը փաստացիորեն ռազմական գործակցության մեջ էր Իրանի հետ: Բրիտանական «Sunday Telegraph» պարբերականը լուր էր հրապարակել, որ 1981 թվականին, երբ Իսրայելի օդուժը ռմբահարեց Իրաքում գտնվող Օսիրակի միջուկային բազաները, իրանական կողմներ էր իսրայելական զինուժին տվել բոլոր անհրաժեշտ քարտեզները և լուսանկարները: Իսկ օպերացիայից մեկ տարի առաջ Փարիզում հանդիպում էչ տեղի ունեցել Իսրայելի և Իրանի բարձրաստիճան այրերի միջև: Իրանական կողմը Իրաքի հարձակման դեպքում Իսրայելի ինքնաթիռների առաջ օդային տարածք բացելու պատրաստակամություն էր հայտնել, ինչի արդյուքնում Իսրայելի օդանավերը կարող էին վայրէջք կատարել Թավրիզի օդանավակայանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |