• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:15, 22 Հոկտեմբեր 2013

Թուրք բլոգեր. «Մասսայական ինքնասիրահարվածություն Թուրքիայում»

Թուրք բլոգեր. «Մասսայական ինքնասիրահարվածություն Թուրքիայում»

Թուրք բլոգեր Բաբյուր Քարաբեյ Վինան անդրադարձել է Թուրքիայում անհատի ազգային պատկանելիությունը, ինքնությունը որպես վիրավորանք օգտագործելու երևույթին:
Թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում տեղ գտած հոդվածում անդրադարձել է թուրք ռեկտորի սկանդալային հայտրարությանը, երբ նա ասել էր , որ Գեզի զբոսայգու ցուցարարները հարբեցողներ և հայեր են:

Քարաբեյը գրում է, որ ինքը նույնպես մասնակցել է բողոքներին և իրեն բարկացնում է ոչ թե այն, որ իրեն «հայ» են անվանում, այլ այն, որ այդ բառն օգտագործվում է որպես վիրավորանք: «Սեփական անձը, ինքնությունը մեկ ուրիշին նվաստացնելով կառուցելը հիվանդություն է»,- գրում է բլոգերը՝ այդ հիվանդությունը անվանելով նաիցիսիզմ` ինքնասիրահարվածություն:

Բլոգերը զուգահեռներ է անցկացնում  Եվրոպայում, թուրքի կերպարի և Թուրքիայի ներսում ոչ թուրքերի նկատմամբ վերաբերմունքի միջև՝ նշելով, որ Եվրոպայի շատ վայրերում էլ թուրք բառը որպես վիրավորանք է ընկալվում: Եվրոպայում թուրքը միշտ բացասական կերպով է ներկայացվել՝ կամ հրեշի կերպարով, կամ հիվանդ, հետամնաց, անկիրթ բարբարոսի կերպարով: Ինչի շնորհիվ, ըստ բլոգերի, եվրոպացիները տեսել են սեփական առավելությունը թուրքերի նկատմամբ: Իսկ Թուրքիայում միշտ ստեղծվել է «ուրիշի» կերպարը, ինչպիսիք են օրինակ հայերը:

«Դպրոցներում  մեզ սովորեցնում էին, թե ուրիշները որքան վատը, իսկ մեր պապերը որքան արի են եղել: Իսկ այդ ուրիշները մեզ համար վիրավորանքի, հայհոյանքի առարկա դարձան:
Նարցիսիզմ  բառը գալիս է  Նարցիսի մասին լեգենդից: Երիտասարդն օրնիբուն նայում էր գետի ջրերին և տեսնում էր իր գեղեցկությունը, իսկ գետն էլ երիտասարդի աչքերի մեջ տեսնում էր իրեն:
Երբ սեփական ինքնությունը  սահմանվում է, «ուրիշի» կերպար ստեղծելու միջոցով, ապա այդ երևույթը   կարելի է բնորոշել որպես նարցիսիզմ, քանի որ երկու օտարների նպատակը  միմյանց նայելիս սեփական գեղեցկությունը տեսնելն է»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}