Տարածաշրջան06:23, 22 Հոկտեմբեր 2013
Բախումներ Թուրքիայի՝ Սիրիային սահամանամերձ նահանգում

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում գյուղացիների և թուրք ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:
Բանն այն է, որ թուրք-սիրիական սահմանին պատ է կառուցվել, ինչն էլ հարուցել է տեղի բնակիչների բողոքը: Վերջիններս նշում են, որ պատի կառուցման իրական նպատակը, ոչ թե ապօրինի սահմանախախտումները կանխելն է, այլ Ռոջավան շրջանի շրջափակումը: «Ռեյհանլըյում, Աքչաքալեում այդպիսի պատ չեն կառուցում: Միայն քրդերով
բնակեցված վայրերում են այդպիսի ամոթալի բաներ անում»,- գյուղացիները խոսքը մեջբերում է թուրքկան «Բիանեթ» լրատվական կայքը:
Բողոքի ակցիային մասնակցել
են նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակացության (ԽԺԿ –BDP) պատգամավոր Էրոլ Դորան և կուսակցության նահանգային կառույցի ղեկավար Ռեշաթ Քայմազը:
Նշվում է, որ սահմանի այն կողմում՝ սիրիական հատվածում, ԽԺԿ-ին աջակցելու համար ցույց էր կազմակերպել Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD), որը հայտնի է նաև որպես «Քուրդիաստանի բանվորական» կուսակցության(ՔԲԿ-PKK) սիրիական թև:
Ոստիկանները արգելել էին ցուցարարներին քայլերթով շարժվել դեպի սահման՝ պատճառաբանելով, որ տարածքը ականապատված է: Ոստիկանները նշել են, որ քայլերթի համար պետք է դիմեն Մարդինի նահանգապետարան և գործեն ստացված հրահանգների համապատասխան: Սակայն, այդպես էլ նահանգապետարանից որևէ պատասխան չստանալով՝ բողոքի մասնակիցները շարժվել են սահմանի ուղղությամբ, որից հետո էլ սկսվել է բախումը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ բախումները տարածվել են շրջանով մեկ, որոնք տարբեր վայրերում շարունակվել են մինչև գիշեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |