Տարածաշրջան13:49, 21 Հոկտեմբեր 2013
Հայկական եկեղեցու քարերով Թուրքիայում դպրոց են սարքել

Թուրքիայի Թունջելի նահանգի Գեչիմլի գյուղում պահպանված հայկական եկեղեցին
անխնամության ու անտերության պատճառով ավերակ վիճակում է հայտնվել: Գյուղացիները
համոզված են, որ եթե եկեղեցին վերականգնվի, իրենց մոտ կսկսի զարգանալ
զբոսաշրջությունը: Թուրք-քրդական բախումների գոտում գտնվելու պատճառով եկեղեցին
երկար ժամանակ այդպես էլ չի ընդգրկվել վերակառուցման ենթակա շինությունների
ծրագրում:
Ըստ «Թայմ թուրք» լրատվական կայքի` 2012 թվականին մշակույթի և զբոսաշրջության նախարարության Թունջելիի նահանգային վարչությունը դիմել էր Էրզրումի մշակությային կոթողների պահպանության հաստատությանը և դրական պատասխան ստացել: Սակայն մինչև այժմ ոչ մի գործ չի կատարվել եկեղեցու վերակառուցման ուղղությամբ:
Գյուղացիները մտահոգություն են հայտնել, որ բարձիթողի վիճակում մնացած եկեղեցին թիրախ է դառնում գանձախույզ արկածախնդիրների համար: Գյուղի բնակիչներից Ջեմշի Օղուզհանը լրագրողին ասել է, որ եկեղեցին ավերման է ենթարկվել 1938-ին կազմակերպված քրդերի կոտորածներից հետո: Իսկ1950-ականներին եկեղեցու քարերն օգտագործել են դպրոցաշինության ժամանակ:
Նշենք, որ հայկական այդ եկեղեցին ունի ավելի քան 200 տարվա պատմություն, պատերին դեռևս պահպանված են մնացել հայերեն փորագրությունները: Այն համարվում է Թունջելիի (Դերսիմ) ամենախոշոր եկեղեցիներից մեկը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |